Facebook–ը դեռահասների ամենասիրելի սոցիալական ցանցն է. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երիտասարդների հետաքրքրությունը զգալիորեն նվազել է Facebook սոցիալական ցանցի նկատմամբ, վկայում է Piper Jaffray ընկերության հետազոտությունը։ 5,2 հազար հարցված անչափահասների մեկ երրորդ մասը /33%/ համարում է, որ Facebook–ն իրենց ամենասիրելի սոցիալական ցանցն է, մեկ տարում ցանցի հանրաճանաչությունը նվազել է 20 տոկոսով, գրում է tasstelecom.ru–ն։
Անչափահասների հետաքրքրության նվազումը զգացվում է ոչ միայն Facebook–ի, այլ նաև YouTube–ի, Tumblr–ի և Flickr–ի դեպքում, նշում է TechCrunch պորտալը։
Անչափահասների շրջանում ճանաչում վայելող սոցիալական ցանցերից է նաև Twitter–ը (հարցվողների 30%), որին հաջորդում է Instagram–ը (17%), ընդ որում դրանց երկրպագուների մասնաբաժինը շարունակում է աճել։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Google+–ը (5%), և Tumblr–ը (4%),
Երիտասարդության շրջանում մեծ հաջողություն ունի YouTube վիդեո–պորտալը, որը գրեթե նույնքան ճանաչում ունի անչափահասների շրջանում, որքան Facebook սոցիալական ցանցը, թեպետ դեռ մեկ տարի առաջ այն շուրջ 5 տոկոսով զիջում էր Facebook–ին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:35 11.04.2013