Google Maps-ն արդեն հասանելի է հայերեն
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google Maps ծառայությունը հասանելի է դարձել ևս 39 լեզուներով, այդ թվում` հայերեն, նշվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Բլոգում նշվում է նաև, որ 14 տարի առաջ Google Maps-ն այլ տեսք ուներ և «խոսում էր» միայն անգլերեն: Այսօր ծառայությունից օգտվում է ավելի քան 1 մլրդ մարդ, որոնք ծառայության միջոցով բացահայտում են նոր տեսարժան վայրեր:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:00 05.04.2018