ԶԼՄ-ների ձևափոխումը սոցիալական մեդիաների ազդեցությամբ արդեն տեղի է ունեցել

ԶԼՄ-ների ձևափոխումը սոցիալական մեդիաների ազդեցությամբ արդեն տեղի է ունեցել

ԶԼՄ-ների ձևափոխումը սոցիալական մեդիաների ազդեցությամբ արդեն տեղի է ունեցել: Արդյոք մամուլը մրցակցու՞մ է քաղաքացիական լրագրության հետ,  սոցիալական մեդիաներն ազդու՞մ են մեդիադաշտի ձևավորման վրա, ինչպե՞ս տարբերել ապատեղեկատվությունն ինտերնետում: Եվրոպական և ասիական մեդիաների յոթերորդ ֆորումի նախօրեին «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցն այդ մասին զրուցել է տեղեկատվական անվտանգության և սոցիալական մեդիաների բնագավառի փորձագետ, iDitord.org ընտրախախտումների դիտարկման նախագծի ղեկավար Սամվել Մարտիրոսյանի հետ:
- Ի՞նչ ազդեցություն ունեցան սոցիալական մեդիաները մեդիադաշտի ձևավորման վրա:

- Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ ավանդական ԶԼՄ-ների ձևափոխումը սոցիալական մեդիաների ազդեցությամբ արդեն տեղի է ունեցել: Մենք տեսնում ենք, որ մամուլը ստիպված է դուրս գալ օպերատիվության բացարձակապես նոր մակարդակ, այն դեպքում, երբ որպես մրցակիցներ քաղաքացիական լրագրողների հսկայական և մշտապես աճող բանակ ունի, որոնք զինված են բջջային հեռախոսներով և տենչում են ողջ աշխարհին ներկայացնել այն իրադարձությունները, որոնց պատահական ականատեսն են դարձել:

- Ստացվում է, որ մամուլը ստիպված է մրցակցել քաղաքացիական լրագրության հետ, բլոգերների հետ, և կարող է պարտվե՞լ այդ ճակատամարտում։
 
— Իրականում լրագրողների և բլոգերների, պրոֆեսիոնալ և քաղաքացիական լրագրողների ուղիղ մրցակցության ժամանակն անցել է։ Սոցիալական մեդիաների հետ մրցակցությունը հանգեցրեց նրան, որ մամուլը որոշեց դադարել մրցակցել բլոգերների հետ, որոնց նկատմամբ շատ պրոֆեսիոնալ լրագրողներ հաստատուն հակակրանք ունեին, եթե ավելի կոպիտ ասենք` զզվանքի հասնող վերաբերմունք ունեին։
 
Այսօր շատ պարբերականներում արդեն հատուկ ուսուցում անցած խմբագիրներ կան, ովքեր զբաղվում են սոցիալական մեդիաների դիտարկմամբ, փորձում են այնտեղից բացառիկ տեղեկատվություն կորզել: Շատ պարբերականներ սկսել են ուղղակիորեն համագործակցել քաղաքացիական լրագրողների հետ, այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են՝ CNN-ի կողմից ստեղծված iReport-ը, «ՌԻԱ Նովոստիի» «Ты-репортер» («Դու լրագրող ես») նախագիծը կամ A1+ հայկական հեռուստաընկերության «Քո աչքերով» համանման արտադրանքը թույլ են տալիս երկու կողմեր գնացող տեղեկատվության ներհոսք իրականացնել, ջնջում են սահմանները պրոֆեսիոնալ և քաղաքացիական մամուլի միջև:
 
- Սակայն ինտերնետում շատ չճշտված տեղեկատվություն կա, և նման զարգացման դեպքում մեծ վտանգ կա, որ ապատեղեկատվությունը մեդիադաշտի վրա մեծ ազդեցություն կունենա:

- Իհարկե, երբ յուրաքանչյուր առանձին մարդ, համակարգչի կամ բջջային հեռախոսի առկայության դեպքում, կարող է լրագրող դառնալ և նույնիսկ ավելին՝ առանձին ԶԼՄ, մի դաշտ է ստեղծվում, որտեղ կարող է լինել ինչ պատահի՝ սոցիալապես կարևոր և անհրաժեշտ տեղեկատվությունից մինչև կանխամտածված ապատեղեկատվություն, օրինակ` ուղղված հասարակությանը խուճապի մատնելուն: Այստեղ հարցն այն է, թե որքանով են պրոֆեսիոնալ մեդիաները կարողանում գլուխ հանել տեղեկությունը մարսելուց: Թեև քաղաքացիական լրագրությունը շարունակում է իր հաղթական երթը աշխարհով, միևնույն է, իրական պրոֆեսիոնալ լրագրողները պրոֆեսիոնալներ են մնում, միևնույն է, նրանք ցանցերում վաղ թե ուշ հանգուցային դեմքեր են դառնում, որոնց մարդիկ ավելի շատ են վստահում:

Եվ խմբագիրների առջև խնդիր է կանգնում` սոցիալական մեդիաների  տեղեկատվությունից պետք է օգտվել, քանի որ հակառակ դեպքում դա կանեն մրցակիցները, ովքեր ավելի օպերատիվ կլինեն և նորությունների ավելի լայն շրջանակ կընդգրկեն: Միաժամանակ պետք է կարողանալ և հնարավորություն ունենալ ստուգել և վերաստուգել այն հոսքերը, որոնք սոցիալական մեդիաների միջոցով են գալիս: Եվ այսօր շահում են այն խմբագրությունները, որոնք կարողանում են շփվել քաղաքացիական լրագրողների հետ, որոնք կարողանում են օպերատիվ կերպով դիտարկել սոցիալական մեդիաները, սակայն միաժամանակ սովորել են պրոֆեսիոնալ կերպով ստուգել տեղեկատվությունը, վերացնել կանխամտածված և պատահական ապատեղեկատվությունը, որոնք ստացվում են սոցիալական մեդիաների խողովակներով։  

- Մամուլը փաստորեն սոցիալական մեդիաների հետ համակեցությա՞ն է գնում:

- Ավելին, բանը նրան է հասնում, որ մեդիայի կոնկրետ տեսակի հասկացությունն անհետանում է: Արդեն դժվար է խոսել թերթի կամ հեռուստաընկերության մասին առանձին: Ցանցի շնորհիվ այսօր թերթերն իրենց կայքերում ուղիղ հեռարձակումներ են իրականացնում հանրահավաքներից կամ համերգներից, իսկ հեռուստաընկերություններն ավելի շատ ֆինանսական և մարդկային միջոցներ են ներդնում գրավոր կոնտենտի զարգացման հարցում, որը տարածվում է ինչպես տվյալ ԶԼՄ-ի կայքի միջոցով, այնպես էլ թվիթեր ակաունտի, բլոգի և այլն:

Սամվել Մարտիրոսյանը մասնագիտանում է տեղեկատվական անվտանգության, նոր մեդիաների և ընդհանուր առմամբ մեդիաների բնագավառում, ղեկավարում է iDitord.org ընտրություններին հետևելու նախագիծը: Նախկինում լրագրող է աշխատել հայկական և ռուսական հրատարակություններում, մի քանի մեդիա նախագծերի խմբագիր է եղել: Դասավանդում է Հայաստանի մի շարք համալսարաններում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:16 05.12.2012



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video