Երրորդ բջջային օպերատորի մուտքը հայաստան կհանգեցնի գների նվազման եվ ծառայությունների որակի աճի

Երրորդ բջջային օպերատորի մուտքը հայաստան կհանգեցնի գների նվազման եվ  ծառայությունների որակի աճի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Իրական ինչպիսի՞ փոփոխությունների կհանգեցնի բջջային կապի երրորդ օպերատոր Orange ընկերության մուտքը հեռահաղորդակցման հայկական շուկա։

Գ. Սարգսյան. Ես շատ դրական եմ գնահատում երրորդ օպերատորի մուտքը բջջային կապի հայկական շուկա, քանի որ մենք բոլորս արդեն ականատես ենք եղել, թե որքան է լավացել իրավիճակը երկրում երկրորդ օպերատորի՝ VivaCell-MTS ընկերության տեղական շուկայում հայտնվելուց հետո, որը 10 տարի շարունակ մենաշնորհային էր համարվում։ Արդեն երեք տարի է, ինչ հայկական շուկայում գործում է երկրորդ օպերատորը, և նրա աշխատանքի առաջին տարվանից մենք նկատում ենք մրցակցության առավելությունները և դրա դրական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա։

Երրորդ օպերատորը, իսկ խոսքը բավական լուրջ ընկերության մասին է, ակտիվություն կմտցնի միցակցային դաշտում, ինչը չի կարող չհանգեցնել գների անկման, որակի բարձրացման և մատուցվող ծառայությունների քանակի ընդլայնման։ Կարծում եմ, որ Orange-ն իր հեղինակությամբ լուրջ դեր կախաղա այդ բնագավառում։

Հնարավոր է, որ այսօր ընկերությունը գնային անկում չի նախատեսում, ինչի մասին հայտարարում էին ընկերության ներկայացուցիչները, սակայն սակագները կիջնեն շուկայի և շուկայական մրցակցության արդյունքում։ Կարծում եմ, որ ընկերությունը կկարողանա աշխատանքի անցնել վերջնական արտոնագիր ստանալուց արդեն կես տարի հետո, ինչը նախատեսվում է տրամադրել մինչև դեկտեմբեր։

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզարգանա շուկայի այդ սեգմենտը։ Ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն Հայասատանի բջջային կապի շուկայում։

Գ. Սարգսյան. Հայաստանի բջջային կապի շուկայում առկա են կապի որակին վերաբերող խնդիրներ, և հաճախ դա պայմանավորված է երկրի ռելիեֆով։ Այդ առումով, լրիվ ծածկույթ ապահովելու համար ընկերությունը ստիպված է ավելի շատ բազային կայաններ կառուցել, քան ակնկալվում էր, ինչը բերում է նախատեսված ներդրումների աճի։
Սկզբունքորեն, ներկայում Հայաստանում արդեն չկա բջջային կապի ծածկույթի գոտուն վերաբերող խնդիր, քանի որ շուկայում գործող երկու օպերատորները՝ ԱրմենՏելը (Beeline) և VivaCell-MTS-ը, փորձում են առավելագույնս լրացնել այդ բացը։ Միաժամանակ պետք է նշել, որ կապի որակի խնդիրները պայմանավորված են նաև ընկերությունների տեխնիկական հագեցվածության հարցերով։

«ԱՌԿԱ». Հայաստանի բջջային կապի շուկայի իրական ներուժի գնահատականներ կա՞ն արդյոք։

Գ.Սարգսյան. Այսօր երկու ընկերություններ արդեն զբաղեցնում են երկրի բջջային շուկայի շուրջ 70 տոկոսը, բայց ես վստահ եմ, որ այդ ցուցանիշը բացարձակ սկզբունքով չէ հաշվարկված, և կան բաժանորդներ, ովքեր օգտվում են երկու օպերատորների ծառայություններից էլ։ Կարծում եմ, որ եթե գործի ավելի շահավետ մրցակցային պայմաններում հանդես եկող երրորդ օպերատորը, բնակչությունը կօգտվի նաև նրա ծառայություններից։ Ցանկացած դեպքում հարցը կլուծվի շուկայական հարաբերությունների միջոցով, և շուկան ինքը կկարգավորի այդ հարցերը։

«ԱՌԿԱ». Ֆիքսված կապի շուկան Հայաստանում այսօր ներկայացնում է «ԱրմենՏել» (BeeLine) ընկերությունը։ Գոյություն ունի՞ արդյոք օտարերկրյա ընկերությունների շահագրգռվածություն երկրի ֆիքսված կապի շուկա դուրս գալու համար, և հնարավո՞ր է դա մոտ ժամանակներում։

Գ.Սարգսյան. Դա ապագայի հարց է, բայց եթե այդպիսի շահագրգռվածություն և պահանջարկ առաջանա, ապա հնարավոր կլինի նման հեռանկար քննարկել։ Մյուս կողմից, օրինակ, Հայաստանում ֆիքսված բջջային կապի շուկայում գործող BeeLine ընկերությունը տեղական շուկա մուտք գործելուց առաջ չէր զբաղվում ֆիքսված ծառայությունների հարցերով։ Սակայն Հայաստանից հետո ընկերության հետաքրքրությունն այդ ոլորտում զարգացավ, և այսօր նա դիտարկում է այլ երկրներում իր ներկայության համապատասխան հնարավորությունները։
Այնպես որ, շուկան իր պայմաններն է թելադրում, և ընկերություններն իրենք կկողմնորոշվեն ֆիքսված շուկային վերաբերող իրենց ծրագրերում։ Դեռևս այլ օպերատորներ չեն հայտարարել Հայաստանի ֆիքսված կապի շուկա դուրս գալու մտադրության մասին։

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են Հայաստանի ֆիքսված կապի շուկայի խնդիրներն ու հեռանկարները։

Գ.Սարգսյան.
Հայաստանի ֆիքսված կապի շուկայում, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում մեզ որպես «ժառանգություն» են անցել կապի նախորդ համակարգից։ Այսօր տեխնիկական պարամետրերի վերազինման և բարձրացման, կապի ուղիների փոխարինման, սարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա, ինչն էլ փորձում է իրականացնել «ԱրմենՏելը»։  

Ինչ վերաբերում է ֆիքսված կապի ծառայությունների սակագներին, ապա պետք է նշել, որ ընկերությունը չի նախատեսում սակագների աճ, այլ քննարկում է դրանց միասնականացումը և հավասարակշռումը ողջ երկրի տարածքով, ինչը թույլ կտա վերացնել տարբերությունները քաղաքային և միջքաղաքային զանգերի համար՝  բերելով այն հավասարակշռված ընդհանուր ցուցանիշի։ Հավասարակշռված սակագնի ներդրումը, համաձայն նախնական տվյալների, բավական շահավետ կլինի բնակչության համար։

Միաժամանակ «ԱրմենՏելը» Հայաստան է բերում կոնվերգենտ ցանց, ինչը նույնպես կապված է ներդրումների և շուկայի գնահատման հետ։ Կարծում եմ, որ նրանք հնարավորություն  ունեն իրականացնել նախագիծը և հայ բաժանորդին նոր տեսակի ծառայություններ տրամադրել։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Ինտերնետի զարգացումը Հայաստանում։ Մասնավորապես, ի՞նչ ծրագրեր ունի կառավարությունը Վրաստանի տարածքով անցնող օպտիկամանրաթելային մալուխի ստեղծման այլընտրանքի տեսակետից՝ Ինտերնետի առանց ընդհատման աշխատանքն ապահովելու նպատակով։

Գ.Սարգսյան
. Առաջին հերթին, նման ծրագրերի իրականացումը բավական թանկ հաճույք է։ Բնականաբար, որքան շատ են այլընտրանքային ուղղությունները, այնքան ավելի բարձր է կապի անվտանգությունը, սակայն այսօր կա երկու գիծ, որոնք անցնում են Վրաստանի տարածքով, մի քանի երկրների կողմից ևս մեկ օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը նույնպես տարվում է Վրաստանի տարածքով, և Հայաստանը բանակցություններ է վարում տվյալ նախագծին միանալու հնարավորության մասին։

Եվս մեկ այլընտրանքային ուղի անցնում է Իրանի տարածքով, և «ԱրմենՏելը», որպես Հայաստանի ֆիքսված կապի միակ օպերատոր, արդեն միացած է այդ ուղուն։ Ես չեմ բացառում նաև նոր այլընտրանքային ուղիների անցկացման և քննարկման հնարավորությունը, ինչը կհանգեցնի արագության և որակի բարձրացման, ինչպես նաև սակագների անկման։

Համաձայն անկախ փորձագիտական գնահատականների, Ինտերնետը Հայաստանում անբարենպաստ վիճակում է, ինչը պայմանավորված է երկրի բարդ աշխարհագրական դիրքով, սակայն գտնում եմ, որ այս և հետագա քայլերը թույլ կտան ապահովել ավելի մատչելի միացում և դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Մյուս կողմից, առկա է նաև բնակիչների համար Ինտերնետի տարածման և հասանելիության խնդիրը հանրապետության ողջ տարածքով։

Եթե Երևանում իրավիճակը համեմատաբար լավ է, ապա մարզերում շատ բան կա անելու։ Այդ կապակցությամբ լրացուցիչ օպտիկամանրաթելային մալուխների միացման ծրագիրն ընդգրկվել է նաև մինչև 2012թ. զարգացման կառավարական ծրագրում, որտեղ նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել օպտիկամանրաթելային ցանցի ձևավորմանն ու զարգացմանը։

Դժբախտաբար, մենք չունենք Հայաստանում Ինտերնետի ծածկույթի գնահատական, քանի որ այն հասանելի է ամենուր, որտեղ կա հեռախոսակապ, ինչպես նաև հնարավորություն կա Ինտերնետ դուրս գալ բջջային կապի միջոցով։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Wi-Fi և Wi-Max շուկան Հայաստանում, ինչպես նաև արբանյակային կապի զարգացումը հանրապետությունում։

Գ. Սարգսյան.
Wi-Fi և Wi-Max շուկան նոր է ձևավորվում Հայաստանում, և որպես ցանկացած նոր ուղղություն՝ ունի իր խնդիրներն ու դժվարությունները։ Դեռևս միայն մի քանի ընկերություններ են ստացել անհրաժեշտ արտոնագրերը, բայց իմ կարծիքով, այդ շուկան շատ արագ կզարգանա։

Միաժամանակ արբանյակային կապը միշտ եղել է և միշտ օգտագործվելու է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել երկու գործոն՝ կապի այդ ձևն անորակ, թանկ ու անվստահելի է, ինչպես նաև՝ ոչ անվտանգ։ Այսօր Հայաստանում կան ընկերություններ, որոնք արբանյակային կապի ծառայություններ են մատուցում, բայց այդ շուկան երկրում այնքան էլ լավ չի զարգանում թանկ լինելու պատճառով։ Միևնույն ժամանակ հնարավորություն կա այդ կապի տեսակն օգտագործել որպես այլընտրանք։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում փոստային ծառայությունների տրամադրումը հոլանդական օպերատորի գալու հետ։ Ի՞նչ հեռանկարներ կան կապի տվյալ ուղղության զարգացման համար։

Գ. Սարգսյան. Անշուշտ, այդ ծառայությունները Հայաստանում տրամադրվում են, այլ հարց է, որ տարբեր կարծիքներ գոյություն ունեն դրանց որակի վերաբերյալ։ Մենք որոշ հարցեր ունենք կառավարող ընկերության իրավասությունների վերաբերյալ, ինչի առումով համապատասխան պայմանագրում համապատասխան փոփոխություններ են մտցվել։ Մասնավորապես, հուլիսի 17-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց հոլանդական «Haypost Trust Management» կառավարողի հետ նախնական համաձայնության մասին «ՀայՓոստ» ընկերության լիազորված կառավարման ժամկետը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Նախատեսվում է նաև կառավարող ընկերության իրավասությունների ընդլայնումը մասնաճյուղեր և ներկայացուցչություններ բացելու հնարավորությունների տրամադրման տեսքով։

Օպերատորին ամրագրած լիազորված կառավարման մեջ մտցված փոփոխությունները թույլ կտան նրան ավելի արդյունավետ գործել։ Այժմ մենք սպասում ենք իրական փոփոխությունների, որոնք պայմանավորված կլինեն այդ իրավասությունների ընդլայնումով։

Ընդհանուր առմամբ, փոստային ծառայություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, անկում են ապրել Ինտերնետի և էլեկտրոնային կապի համակարգերի զարգացման հետ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ փոստային ծառայություններն իրենց դերն ու տեղն ունեն հասարակության մեջ և կապի ոլորտում։ Կարծում եմ, որ այժմ հայկական փոստային ծառայությունները կսկսեն զարգանալ, թեև ունեցել են ֆինանսական, օրենսդրական և կազմակերպչական խնդիրներ։ Դրանց մի մասն արդեն անցյալում է, իսկ մյուս մասը լուծման փուլում է։ Կարծում եմ՝ նոր օպերատորը նոր փոփոխությունների սկիզբն է միայն ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:23 31.10.2008



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video