Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը համացանցում. հինգ խորհուրդ cybersecurity_girl Քեյթլին Սարյանից (ԷՔՍԿՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. TikTok–ում և Instagram–ում ավելի քան 650 հազար բաժանորդ ունեցող ինֆլուենսեր Քեյթլին Սարյանը, ով հայտնի է որպես @cybersecurity_girl, ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է հինգ կարևոր խորհուրդ համացանցում անձնական անվտանգությունն ապահովելու համար և պատմել է Հայաստանում իր ծրագրերի մասին։
««Ուժեղ» գաղտնաբառեր, մուլտիֆակտոր նույնականացում, VPN, իրար չկապել տարբեր սոցցանցերի օգտահաշիվները և չսեղմել հնարավոր ֆիշինգային ծանուցումների վրա, որոնք ցանկանում են «գողանալ» ձեր գաղտնաբառերը», – ասաց Սարյանը։
Նա նաև նշեց, որ հյուրանոցների և սրճարանների wi-fi–ի գաղտնաբառերը շատ «թույլ» են և խորհուրդ տվեց դրանք դարձնել ավելի անվտանգ։
Սարյանը նաև նշեց, որ ուզում է հիմնել կրթաթոշակ, որպեսզի Հայաստանում ավելի շատ մարդ, մասնավորապես` կանայք, զբաղվեն կիբերանվտանգության ոլորտով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:35 19.07.2023