Telegram–ը Հայաստանում դառնում է մեդիաազդեցության լուրջ հարթակ. Մարտիրոսյան

Telegram–ը Հայաստանում դառնում է մեդիաազդեցության լուրջ հարթակ. Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջին շրջանում հայտնի է դարձել Telegram սոցիալական ցանցը, որտեղ սկսել են բացվել հայկական ալիքներ, աճում է օգտատերերի թիվը։ Սոցցանցի զարգացման հեռանկարների, հնարավրությունների և միտումների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«ԱՌԿԱ». վերջին շրջանում Հայաստանում հայտնի է դառնում Telegram սոցցանցը։ Անգամ շատ հայկական լրատվամիջոցներ բացել են իրենց ալիքները։ Ինչու՞ են այն հայտնի դարձել Հայաստանում, ինչի՞ հետ է դա կապված։

Ս. Մարտիրոսյան. մինչև հեղափոխական շարժումը Հայաստանումը Telegram–ը շատ քիչ էր զարգացած, գործում էր ընդամենը մի քանի հայկական ալիք։ Սակայն շարժումը, որը համընկավ ՌԴ–ում և Իրանում Telegram–ի արգելափակման հետ, հանգեցրեց հետաքրքրության կտրուկ աճի ոչ միայն ցանցի արգելափակման շուրջ առաջացած խոշոր սկանդալների, այլև օպերատիվ, արագ տեղեկատվության կապի հաշվին, որը չի պահանջում լուրջ պատրաստվածություն։

«ԱՌԿԱ». կա՞, արդյոք, վիճակագրություն Հայաստանի մասով , և ինչպիսի՞ն է Telegram–ի ակտիվությունը տարեսկզբից։

Ս. Մարտիրոսյան. ինչ վերաբերում է հայաստանցի օգտատերերի վիճակագրությանը, ապա քանակի մասին հստակ տվյալներ չկան։ Դեռևս դա ոչ այնքան մեծ հատված է` այլ տեղեկատվական սոցիակալական հարթակների հետ համեմատ, ընդամենը մի քանի տասնյակ հազար օգտատեր, սակայն գրանցվում է մշտական ու դինամիկ աճ։

«ԱՌԿԱ». ի՞նչ պրոֆիլի ալիքներն են ավելի մեծ ճանաչում վայելում օգտատերերի շրջանում։ Կարո՞ղ է Telegram–ը մրցակցություն ստեղծել Facebook–ից որպես նոր հարթակ։

Ս. Մարտիրոսյան. դեռ առավել հայտնի են պարզապես լրատվական ալիքները, սակայն կան ալիքներ, որոնք պարզապես լուրեր են հեռարձակում։ Հայաստանում շատ քիչ են մասնագիտացված կամ անհատական ալիքները` բլոգ–հարթակները, հենց այդ պատճառով դեռևս լուրջ աճ չկա, որը հնարավոր կլինի ակնկալել նոր ստեղծվող ալիքների զարգացումից հետո։ Բնական է, որ Telegram–ը չի կարող մրցել Facebook–ի հետ, սակայն ինչ–որ ասպեկտներում այն ավելի լավ է, մասնավորապես, ավելի լավ կոնվերսիայի հաշվին։ Այսինքն, ավելի մեծ թվով ընթերցող է տեսնում այն, ինչ տեղադրվում է Telegram–ի ալիքում, ի տարբերություն Facebook–ի, որը ցույց է գալիս գրառումները կոնկրետ էջի շատ քիչ թվով ընթերցողների։ Բացի այդ, Telegram–ը դիվերսիֆիկացիայի հնարավորություն է լրատվամիջոցների համար, քանի որ այսօր կախվածությունը Facebook–ից շատ մեծ է, և ԶԼՄ–ները հաճախ պարզապես ի վիճակի չեն հետևել Facebook–ի ալգորիթմերի փոփոխություններին, որոնք հանգեցնում են տրաֆիկի կտրուկ անկման

«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն է հայկական Telegram ալիքների սեգմենտավորումն` ըստ լեզուների, որո՞նք են ավելի շատ` հայալեզունե՞րը, թե՞ ռուսալեզուները։

Ս. Մարտիրոսյան. այսօր Telegram–ում հիմնականում հայտնի են միայն լրատվական ալիքները, ընդ որում այդ ոլորտում առկա է լսարանի սեգմենտավորում` ռուսալեզու (որը սովորական է Telegram–ի համար) և երկրորդը` հայալեզու, որը դեռ նոր է հարմարվում այդ սոցցանցին։

«ԱՌԿԱ». կարգավորվու՞մ է, արդյոք, Telegram–ի գործունեությունը Հայաստանում, օրինակ, ԶԼՄ–ների մասին օրենքով։ Ինչպե՞ս է ալիքի անանունությունն ազդում է նրա ճանաչվածության վրա։

Ս. Մարտիրոսյան. ԶԼՄ–ների մասին օրենքը Հայաստանում շատ հին է, և այս ոլորտում ոչինչ ընդհանրապես չի կարգավորվում։ Սակայն ամեն դեպքում հայկական իրավական մեդիադաշտը շատ լիբերալ է, այնպես որ մեզ մոտ արգելափակման հետ հարցեր չեն առաջանում, ինչպես օրինակում ՌԴ–ում կամ Իրանում է։ Փաստորեն, այս ոլորտը որևէ կերպ չի կարգավորվում, սակայն նման հարց ևս չի ծագում։ Ինչ վերաբերում է անանունությանը, ապա Telegram–ի մասով այս հարցը դեռ սուր չէ ՀՀ–ում։

«ԱՌԿԱ». ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Telegram–ի զարգացման հեռանկարները, ինչպիսի՞ն են միտումները։

Ս. Մարտիրոսյան. Telegram–ի լսարանը Հայաստանում կշարունակի աճել, դրան օգնում է նաև ռուսալեզու սփյուռքը, որը վաղուց օգտվում է Telegram ալիքներից ՌԴ–ում։ Աճը կտրուկ չի լինի, սակայն պարտադիր կգրանցվի, ընդ որում` թռիչքաձև։ Պարբերաբար կհայտնվեն նոր ու հետաքրքիր ալիքներ, որոնք կգրավեն նոր օգտատերերի, սակայն չարժե սպասել, որ Telegram–ը Հայաստանում կհասնի Facebook–ի կամ Instagram–ի հաջողության։ Միաժամանակ, մեդիաազդեցությամբ Telegram–ը դառնալու է զգալի և լուրջ հարթակ Հայաստանում։–0–

«ԱՌԿԱ» գործակալությունը խորհուրդ է տալիս հետևյալ Telegram լրատվական ալիքները.

Infocom

Баграмян 26

Armenia Today

Breaking News Armenia

Армения Сенсации

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:57 27.09.2018



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video