Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2015 թվականի հունիսի 1–ին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում սահմանել է թվային հեռարձակման անցնելու ամսաթիվը` 2015 թվականի հունիսի 1–ը։
Որոշման համաձայն` մինչև այդ պահը Հայաստանում պետք է ավարտվի թվային հեռարձակման վերգետնյա համակարգի ներդրման գործընթացը, և 2015 թվականի հունիսի 1–ից սկսվի թվային հեռարձակման եվրոպական ընդհանուր չափանիշի անցնելը։
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի` 2010 թվականին ընդունած լրացումներին համապատասխան, տասնութ հեռուստաալիքների թվային հեռարձակմանն անցնելը նախատեսվում էր իրականացնել մինչև 2015 թվականի հուլիսի 20–ը։ Թվային հեռարձակման անցնելու ավելի վաղ ամսաթիվը 2015 թվականի հունվարի 1–ն էր, հայտնում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:26 27.02.2014