Տեղի ունեցավ «Սևան ստարտափ սամիթ 2019»-ի փակման արարողությունը

Տեղի ունեցավ «Սևան ստարտափ սամիթ 2019»-ի փակման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփեց իր արդյունքները, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայաությունը։ 

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։ 

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև նախատեսված էր 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջև բաշխելու համար։ 

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ ընտրված ForgeFiction և Eventor թիմերը Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնեն: 

Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները: 

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Thermoscan-ը, որն ինֆրակարմիր կամերայի օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը հայտնաբերելու համար ստեղծված բջջային հավելված է: 

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Soraytec-ը, որը ստեղծում է հոսանքի լարումը չափող խելացի սարք: 

«Հայաստանում Beeline-ը շատ ակտիվ է մասնակցում «Սևան ստարտափ սամմիթին», այդ թվում նաև մեր փորձագետներով, ստարտափ ինկուբատորով: Եվ դա պատահական չէ, քանի որ մենք իսկապես մեզ համարում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի մաս ու ցանկանում ենք, որ երիտասարդները մեր երկրում կարողանան հեշտ ու արագ հիմնել իրենց ստարտափները, ներդրումներ ստանալ, աճել ու զարգանալ», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը: 

«Այս շաբաթը լի էր ձեռքբերումներով և փորձություններով։ Չնայած նրան, որ Սամմիթն ավարտվեց, դեռ շատ անելիքներ կան և հույս ունենք, որ բոլորդ կրկին կվերադառնաք Սամմիթ և կօգնեք մեզ դառնալ ավելի լավը», - ասել է Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: 

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: 

Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։ 

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:19 05.08.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video