Beeline-ի աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ում կմրցեն 120 ստարտափներ

 Beeline-ի աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ում կմրցեն 120 ստարտափներ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Սամմիթին մասնակցում են 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավելի մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:  

Մասնակիցների ծանոթությանն ու  ստարտափների ներկայացմանը հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։

«Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100.000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս հիանալի նախաձեռնությանն ու միայն դրական արձագանքներ ենք ստանում: Սա Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացման համար շատ կարևոր իրադարձություն է, այն ձևավորում է անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր, տալիս նոր գիտելիքներ և ներդրողների հետ հանդիպելու իրական հնարավորություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանն իր հերթին նշեց, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և  իրենց փորձության ենթարկելու:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: 

Ընկերությունից հայտնում են, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:50 29.07.2019



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video