Microsoft-ը Հայաստանում կներկայացնի Azure պլատֆորմը Android-ի համար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Microsoft-ի տարածաշրջանային տնօրեն Նեյլ Ռուդինը Հայաստանում կներկայացնի Azure ամպային պլատֆորմը Android հարթակի համար, հայտնում է Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ մարտի 2-ի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Azure-ի կիրառումը Android հարթակի համար» թեմայով մեկօրյա դասընթաց։
Մասնակիցները կսովորեն, թե ինչպես Մայքրոսոֆթի և Azure-ի ծառայությունները կարող են օգնել կատարելագործելու հավելվածները։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:49 26.02.2015