Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գյումրիի Մուշ թաղամասի բնակարաններից մեկն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը՝ տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության և համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:

«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բանկարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը մենք միայն կարողացանք իրականություն դարձնել», - ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:

Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարություների միջով անցած ընտանիքին, տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել այն: Ավելի քան 3 տասնամյակ հետո միայն, խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է զոհված եղբոր անունով: Նրա ներկայությունը սկսել է փոխել ընտանիքի կյանքը:

«Փոքր Մերուժի ծնվելուց հետո շատ բա փոխվեց. տան մեջ նորից հնչեց Մերուժ անունը: Նախքան թոռնիկիս ծնվելը, երբ դեռ չգիտեինք, որ երեխայի անունը Մերուժան է լինելու, ինձ երազ եկավ Մերուժն ու ասեց՝ մամ, չմտածես, ես ետ կգամ: Անպայման կգամ… փոքր Մերուժն այնքան ուժ տվեց մեզ, որ մենք կարողացանք այս տարի տոնածառ դնել: 3 տարի շարունակ, նոր տարվա՝ իր հուշերով ենք ապրել. տոնածառն ինք էր զարդարում: Այս տարի տոնածառը թողել ենք թոռնիկներիս՝ Մերուժանի ու Սամվելի հույսին: Իրանք շատ լավ զարդարեցին, հետո քանդեցին: Էս տարի, նոր բնակարանում կարծես փոքր-ինչ փոխվեց… երեխաներ շատ փոխեցին մեր կյանքը. առաջընթաց ունենք»,-ասել է հերոսի մայրը՝ Նունեն:

Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են բնակարանաշինության ծրագրով գործակցող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,-ասել է Արթուրը:

 Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am 

 «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:23 12.02.2020



 
« June 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video