Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերության բջջային կապի բաժանորդները, ովքեր ունեն iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, այսուհետ կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի (LTE ցանցում ձայնի փոխանցում) օգնությամբ։

«Շուրջ երկու տարի է` մեր ցանցն ամբողջությամբ պատրաստ է VoLTE տեխնոլոգիայով զանգերի իրականացմանը, սակայն հեռախոս արտադրող ընկերություններն առ այսօր պատրաստ չէին հայաստանյան շուկայում ներկայանալ Voice over LTE տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոններով։ Բավականին երկար աշխատում ենք սմարթֆոններ արտադրող մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Apple-ի հետ։ Apple–ի հետ մեկուկես տարի տևած բանակցություններից հետո մենք հասանք նրան, որ iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակով iPhone–ում նրանք Հայաստանն ընդգրկեցին ակտիվ VoLTE ունեցող երկրների ցանկում», – ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նրա խոսքով, օգտատերերն արդեն կարող են ակտիվացնել VoLTE ծառայությունը և այսօրվանից զանգեր կատարել LTE+ (LTE Advanced) ցանցի միջոցով։

«Դա կտա մի շարք առավելություններ մեր բաժանորդներին։ Զանգի ժամանակ ցանցը չի դառնա 3G, ինչի հետևանքով ինտերնետի որակի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Զանգերի ժամանակ ցանցը սովորաբար իջնում է մինչև 3G, եթե անգամ դուք չեք պատասխանում զանգին, ինչի հետևանքով նվազում է մնացած ինտերնետ ծառայությունների որակը։ Այս դեպքում դուք մնում եք 4G ցանցում` անկախ այն բանից` պատասխանում եք զանգին, թե ոչ», – ասաց Եսայանը։

Միաժամանակ նա նշեց, որ կարևոր առավելություն է այն, որ զանգից առաջ 3G-ից 4G անցումը զբաղեցնում է մոտ 6 վայրկյան, իսկ VoLTE–ի դեպքում այդ գործընթացը տևում է մոտ 2 վայրկյան։

«Սա կարևոր առավելություն է, քանի որ եթե դուք պետք է շտապ զանգ կատարեք, ապա դա կարող եք արագ անել», – ասաց նա` նշելով, որ Ucom ընկերության LTE ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի ավելի քան 880 բնակավայր։

Եսայանը նաև նշեց, որ 3G ցանցում Ucom–ն արդեն տրամադրել է HD որակի ձայնային ծառայություններ, իսկ VoLTE օգտագործման դեպքում տրամադրվող ծառայությունների որակը միանշանակ ավելանում է։

Նա հայտարարեց, որ այլ արտադրողների հետ աշխատանքը շարունակվում է, որպեսզի այս ծառայությունը հասանելի լինի նաև այլ սմարթֆոնների բաժանորդների համար։ Եսայանը նաև տեղեկացրեց, որ արդեն իրականացվում են թեստային զանգեր։

VoLTE–ն LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է (Voice over LTE, «ձայն LTE–ի միջոցով»)։ VoLTE–ը թույլ է տալիս ավելի արագ կապվել բաժանորդի հետ։ VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։ Այսինքն, եթե նախկինում հեռախոսազանգ կատարելու համար համակարգը 4G–ից ավտոմատ կերպով անցնում էր 3G–ի մոտ 6–8 վայրկյանում, ապա հիմա որևէ անցում չի պահանջվում։ VoLTE տեխնոլոգիան առանձնանում է ոչ միայն կապի հաստատման արագությամբ, այլ նաև ձայնի բարձր որակով։ Ընդ որում, անկախ ցանցում օգտատերերի քանակից` տվյալների փոխանցման արագությունը չի փոխվում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:52 20.11.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video