Ucom–ը ներողություն է խնդրում ու հայտնում, որ ծառայությունների մի մասը վերականգնվել է
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom–ին հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։
Այս մասին նշվում է ընկերության Facebook–յան էջում։
«Սիրելի՛ բաժանորդներ, այս պահին մեզ հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։ Մնացել է հեռուստատեսային և տվյալների փոխանցման ծառայությունները վերականգնենք։ 1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում։ Հասկանում ենք բոլորիդ հույզերը և տարակուսանքը, հայցում ենք Ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 8–ի երեկոյան Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:59 09.07.2020