Վանաձորում բացվեց Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնը

Վանաձորում բացվեց Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Հետամուտ լինելով մարզերի զարգացմանն ուղղված իր ծրագրերին՝ Team Telecom Armenia-ն զանգերի կենտրոն բացեց Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում՝ Վանաձորում։ Զանգերի այս նոր կենտրոնը արդեն իսկ աշխատանքով է ապահովում տասնյակ երիտասարդների, որոնք բարեհաջող ավարտելով զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված դասընթացները՝ դարձել են Team Telecom Armenia-ի հիմնական աշխատակիցներ, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։  

«Մենք ցանկանում ենք մեր գործունեության սահմաններում նպաստել մարզերի զարգացմանը։ Պատահական չէ, որ նախորդ տարի մեր գլխավոր ծրագրի՝ NGN ցանցի կառուցումը սկսեցինք հենց մարզերից։ Այժմ մենք փորձում ենք ապակենտրոնացնել մեր ընկերության այն գործառույթները, որոնք հնարավոր է կատարել մայրաքաղաքից դուրս։ Վստահ եմ՝ այս նոր զանգերի կենտրոնը կբերի նոր հնարավորություններ տեղի երիտասարդների համար, ինչպես նաև կբարձրացնի Team-ի հաճախորդների սպասարկման արագությունն ու որակը»,- ողջունելով նոր աշխատակիցներին ու հյուրերին՝ ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Աշխատակիցների հավաքագրման համար ընկերությունը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին», «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի հեղինակային «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ։

«Այս համագործակցության արդյունքում տղաներից շատերի համար նոր հնարավորություն ստեղծվեց՝ ձեռք բերել նոր մասնագիտություն և ունենալ կայուն աշխատանք: Համոզված եմ, որ նրանք այս գիտելիքների շնորհիվ կդառնան աշխատաշուկայում ավելի մրցունակ և կայացած»,- խոսելով գործակցության արդյունավետության մասին` նշեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ԲՀԿ-ի Կրթական բաժնի ղեկավար Սաթենիկ Էլբակյան։

Զանգերի կենտրոնի աշխատակիցներից Արամ Շերմազանյանը պատերազմում ստացել է բեկորային վիրավորում և այժմ վերականգնողական փուլում է, որի ընթացքին, ինչպես ինքն է նշում՝ նպաստում է նաև այս աշխատանքը․ «Շուրջ մեկ ամիս մասնակցել եմ դասընթացների ու, ճիշտն ասած, այդքան էլ հույս չունեի, որ կընտրվեմ։ Հիմա զգում եմ, որ մարդկանց հետ անընդհատ շփումը, նրանց հարցերին լուծում տալը օգնում է, որ կարողանամ միտքս կենտրոնացնել ներկայի ու առաջիկա անելիքների վրա»,- ասում է Արամը։ 

Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնները աշխատում են 24 ժամ 7 օր գրաֆիկով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:01 08.06.2022



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video