«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսության հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, Կարնեգի Մելոն համալսարանի ճապոնացի պրոֆեսոր Տակեո Կանադեն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը: 

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել դոկտոր Կանադեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: 

Իր ուղերձում պարոն Կանադեն շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական մրցանակին արժանանալու համար և նշել, որ այն իր համար անչափ ոգևորիչ առիթ է շարունակելու իր առաքելությունը: Ունենալով հստակ տեսլական՝ Կանադեն չի դադարում ոգևորել երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում ռոբոտաշինության ոլորտում: Նրա խոսքով՝ ռոբոտաշինությունը գիտության այն ճյուղերից է, որոնք չունեն սահմաններ. այն ամեն անգամ նոր հորիզոններ բացելու և մարդ-ռոբոտ փոխազդեցությունն ու դրա նշանակությունը մեր առօրյա կյանքում ավելի խորը հասկանալու հնարավորությունների ոլորտ է: 

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը», – ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն: 

«Խթանելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար իսկապես մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության կողքին արդեն տասը տարի, քանի որ տարեցտարի ավելանում է այն դրական ազդեցությունը, որն ունենում է այս մրցանակը մեր երկրի համար: Հայաստանը շարունակում է բարձրացնել իր վարկանիշը՝ որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկիր: Կարծում եմ, որ նման լեգենդների մուտքը մեր երկիր ավելի է ոգևորում մեր երիտասարդներին իրենց նեղ մասնագիտական կողմնորոշման հարցում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

 «Պարոն Կանադեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է:  Շատ կարևոր է  նման մարդկանց ներդրումները համաշխարհային ոլորտում:  Ուզում եմ ընդգծել այս մրցանակաբաշխության կարևորության մասին, որը Հայաստանին թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային կենտրոն», – նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: 

«Այս տարի լրացավ մրցանակաբաշխության 10 տարին: Մենք հպարտ ենք, որ այս նախաձեռնությունը, որի գաղափարին թերահավատորեն էին վերաբերվում, ապացուցեց իր լինելու իրավունքը: Պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի վարկանիշը ու ճանաչողությունը»,  – ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը: 

Կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերին, դեմքի ճանաչման, ինչպես նաև եռաչափ տեսագրման տեխնոլոգիաներին նվիրված աշխատանքների շնորհիվ Կանադեն դարձել է ռոբոտաշինության ոլորտի առաջատար մասնագետներից մեկն աշխարհում: 2008թ.-ին դոկտոր Կանադեն արժանացել է Բաուերի, ինչպես նաև Գիտության ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող մրցանակներին: 

Կանադեն նաև «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի իրադարձությունների՝ տարբեր դիտանկյուններից վերցված մի քանի պատկերների համակցումը միահամակարգ մոդելի մեջ թույլ է տալիս միևնույն երևույթը տեսնել տարբեր տեսանկյուններից: 

1989թ.-ին Կանադեն Կարնեգի Մելոն համալսարանում հիմնել է ռոբոտաշինության դոկտորական ծրագիրը, այնուհետև՝ մագիստրոսական ծրագիրը: Կանադեն համահեղինակ է մոտ 300 գիտական հրապարակումների և շուրջ 20 արտոնագրի: 

Տակեո Կանադեն տասներորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակին արժանացածների շարքում: 

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։ 

2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մրցանակաբաշխությանը տրամադրվել է 20 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ՝ այդ նպատակով 2010-2019 թթ. ընկերության կողմից ներդրվել է ավելի քան 200 մլն. դրամ:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։ 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:02 05.12.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video