ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի լուսավորության՝ «ինքնաշեն լուծումը» կփոխարինվի LED համակարգով

ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի լուսավորության՝ «ինքնաշեն լուծումը» կփոխարինվի LED համակարգով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն և շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարևան երկրի հետ: 

Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումով՝ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզի՝ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են: 

Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ, սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունը՝ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում, հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսևորել կամ հետախուզության փորձ անել: 

Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում, երիտասարդ վարչական ղեկավարին և գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարևոր է, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: 

«Երբ ծրագիրն իրականացվի և գյուղը լուսավորվի մինչև գիշերվա 3-ը՝ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք և ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը: 

Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան:    

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:34 03.09.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video