ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ևս մեկ ընտանիք կզգա սեփական տուն ուենալու երջանկությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ևս մեկ ընտանիք կզգա սեփական տուն ուենալու երջանկությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնելու գործում։ Բազմամյա համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը: 

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջ՝ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու ևս մեկ ընտանիքի, այս անգամ՝ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին։ 

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանը՝ ութ հոգով մեկ հարկի տակ։ Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, և Գասպարյանները սկսել էին կառուցել իրենց սեփական տունը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել։ Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը և տանիքը։ 

«Արդեն երեք տարի է մենք փորձում ենք ավարտել շինարարությունը և տեղափոխվել նոր տուն։ Ընտանիքի եկամուտը բավականացնում է միայն ամենօրյա կենցաղային խնդիրների համար։ Ամուսնուս եղբայրը չի կարող մտածել ամուսնության մասին, քանի որ տանը տեղ չկա։ Եթե նույն տեմպերով շարունակեինք շատ երկար տարիներ հարկավոր կլիներ տան շինարարությունը ավարտելու համար»,- ասել է Նառան՝ Խաչատուրի կինը։ 

«Մեր ընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հացնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է նաև շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգևորությունը ցույց է տալիս, որ այս տարի ևս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն: 

«Կոտայքի մարզը մոտ է մայրաքաղաքին, սակայն այստեղ էլ, բնակարանային խնդիրները շատ են: Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ, ուղղված է սատարել անապահով ընտանիքներին՝ կառուցելու իրենց տունը։ Ընտանիքը հայ շինականին բնորոշ աշխատասիրությամբ և մղումով է լեցուն: Գասպարյանները շատ են ձգտել սեփական տանիք ունենալու համար։ Նրանց երազանքի իրականացման համար մի փոքր օգնություն էր անհրաժետ։ Այսպիսի ընտանքիները պետք է իմանան, որ միայնակ չեն»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը: 

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններին՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ։ 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 700 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:24 10.06.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video