ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզում ևս մի ընտանիք վագոնտ–տնակից տեղափոխվեց նոր տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզում ևս մի ընտանիք վագոնտ–տնակից տեղափոխվեց նոր տուն

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում բնակվող Հասոյանների համար, ընթացիկ տարին հաջողվածներից է. վագոն-տնակում ընտանիքի անցկացրած 9 տարվա հոգսաշատ կյանքը դարձել է հիշողություն, իսկ 18 քմ մակերեսով երկաթյա երբեմնի կացարանը վերածվել է խորդանոցի: Հասոյանները հասցրել են անգամ ուրախ առիթ նշել հիմքից կառուցված քարե նոր տանը:    

Ընտանիքի մայրը՝ Զարինեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու լուրն իմացել էր տարեսկզբին՝ հեռախոսազանգով: Գործակցող կողմերի ղեկավարները որոշել էին շահառուներից որևէ մեկին հաճելի նորությունն ասել ծրագիրը հաստատելուց անմիջապես հետո: Բարի լուրը հայտնել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Զրուցակցին ճանաչելուց հետո, Զարինեն անակնկալի չէր եկել. անկեղծացել էր, թե զգացել է, որ խնդիրը կլուծվի: Նրա համոզմունքը կրկնապակվել էր՝ կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների կամավորական աշխատանքից հետո: Հեռախոսազրույցից հինգ ամիս անց շինարարությունն ավարտվել է, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ այցելել են Հասոյաններին, այս անգամ՝ ընտանիքի հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կամուսնանա, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրեցինք ու, գիտեք, հուզմունքս ու ուրախությունս հազարապատկված էին, քանի որ հյուրերը տո՛ւն էին եկել, ոչ թե դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղվելու առիթ այլևս չունենք: Մենք այսուհետև տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցության համար», - ասել է ընտանիքի մայրը՝ Զարինան: 

Ի դեպ, հիմքից կառուցված այս տունը գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի՝ հոբելյանական՝ 200-րդ տունն է: 

«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խոսել թվերի լեզվով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկված երկուհարյուրերորդն է: Դա կարևոր փաստ է՝ գործընկերության «տեխնիկական» արդյունքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշվետվության մյուս՝ բարոյական կողմն ավելի արժեքավոր է: Կյանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից հուսահատություն տանող ճանապարհով: Նրանց լուսավոր ժպիտն ամենաոգևորողն է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծություն մտցրեցինք համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում. եթե մինչ այդ օգնում էինք կիսակառույցն ավարտին հասցնել, կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դեպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը: Ընտանիքի ոգևորությունը, ջանասիրությունը, տուն ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն ավարտվեցին հինգ ամսվա ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 109 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տեր կլինի 43 ընտանիք: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։ 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:08 05.11.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video