ՎիվաՍել–ՄՏՍ–ը հայտնում է տեխնիկական խափանման մասին. հնարավոր են ձայնային ու տվյալների փոխանցման դժվարություններ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ:
Այս մասին նշվում է ընկերության Facebook–յան էջում։
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի, ինչպես նաև մատակարար ընկերության մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:48 24.10.2019