Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը փոխվել է. ընկերությունը նոր ձեռքբերումներ կարձանագրի

Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը փոխվել է. ընկերությունը նոր ձեռքբերումներ կարձանագրի

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․  Վիվա-ՄՏՍ-ը հայտարարում է բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (“FEDILCO GROUP LIMITED”) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են, հաղորդում է Վիվա–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:

«Վիվա-ՄՏՍ-ը` որպես Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ու նորարար տեխնոլոգիական ընկերություն, մշտապես եղել է տեղական ու միջազգային խոշոր ընկերությունների ուշադրության կիզակետում՝ որպես բարձր շահավետությամբ աշխատող և արդյունավետ կառավարումով ակտիվ, նոր ներդրումներ կատարելու տեսանկյունից խոստումնալից ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություն է՝ ծառայությունների լայն շրջանակով: 

Ընկերությունն ունի 2 միլիոնը գերազանցող հաճախորդային բազա, մշտապես ապահովում է աճի կայուն տեմպ ու բարձր շահութաբերություն: Այն ունի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ ու հզոր, կայացած, պրոֆեսիոնալ թիմ Վիվա-ՄՏՍ-ը կառավարման մշակույթների և բիզնես-մոդելների հարուստ խառնուրդ է (rich mix), ինչը ընկերության մրցակցային առավելության և առանձնահատկության հիմքն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է մրցակցային աշխատավարձ: Ներդրումների ծավալը կշարունակի մնալ ոչ պակաս, քան նախկինում կատարվածը:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն է ու միակը Հայաստանում 5G ցանցի ներդրման, ինչպես նաև առաջինն է եղել 4G ցանց ու մարզերում 3G ցանց ներդնելու առումով: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմանը իր բջջային կապի ամենաընդարձակ ենթակառուցվածքում: Ընկերությունն իր գործունեության ամբողջ ընթացքում բաժնետերերի համաձայնությամբ ու գործուն աջակցությամբ իրականացրել է սոցիալական ներդրումների հսկայածավալ ծրագրեր: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ է և օրինակ՝ այլ ընկերությունների համար: Սոցիալական ծրագրերի շրջանակը, ներդրումների ծավալը (մոտ 28 միլիարդ ՀՀ դրամ) ու ներդրումների սոցիալական ազդեցությունն անգնահատելի են՝ արևային էներգիայից մինչև ստարտափներ, տնաշինությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև սպորտ:  

Վիվա-ՄՏՍ-ը եղել է, կա և ապագայում ևս մտադիր է մնալ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաառաջադեմ, նորարար ու սոցիալապես պատասխանատու ընկերությունը, խոշոր հարկատու ու գործատու:

Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:  

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի մասին

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը:

Թե՛ պրն. Չժե Ջանգը, թե՛ Պրն. Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։

Հեռահաղորդակցության ոլորտում նրանց բազմակողմանի փորձը, որը զուգորդվում է ոլորտային հատուկ գիտելիքներով և հեռանկարային մոտեցումներով, նրանց դարձնում է ոլորտի առանձնահատկություններին տիրապետող արժեքավոր մասնագետներ: Ավանդական դերերից բացի՝ նրանց գիտելիքները տարածվում են նաև զարգացող տեխնոլոգիաների և շուկայի միտումների վրա՝ դրանք դիրքավորելով որպես արժեքավոր ակտիվ այս դինամիկ ոլորտում:

Ընթանալով դեպի նորարարություն՝ Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը բծախնդիր կերպով հավաքել են բացառիկ հմուտ թիմ՝ տնօրենների խորհուրդ ձևավորելու համար: Հեռահաղորդակցման, ֆինանսների, կառավարման և բանկային գործերում փորձ ունեցող մասնագետներ, այս անձինք աչքի են ընկնում միջազգային որակավորումներով, որոնք անհրաժեշտ են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պես հեռահաղորդակցման առաջադեմ ընկերություն կառավարելու համար:

Այս ռազմավարական կազմը ամուր հիմք է ապահովում նորարարությունը խթանելու, աճ գրանցելու և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն որպես հեռահաղորդակցության դինամիկ ոլորտի առաջատար դիրքավորելու համար:

Նշենք նաև, որ Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:21 24.01.2024



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video