Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում

Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը, հաղորդում է Վիվա-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:

Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: 

Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Տարիների փորձը կիսելու պատրաստակամությունը մեծ ներդրում է նաև աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: 

«Մասնագիտության ընտրությունը ճանապարհ է ամբողջ կյանքի համար։ Այդ ընտրությունը, սակայն, ընդամենը գործի կեսն է․ ժամանակակից աշխարհը պահանջում է անընդհատ զարգացում, և այս պայմանը չափազանց կարևոր է դարձնում կրթության շարունակությունը կրթական հաստատություններից դուրս։ Հմտությունների գործնականում կիրառումը, դրանց կիրառման տարբերակները, ֆունկցիոնալ կապերի կառուցումը, հաճախորդամետության (ներքին և արտաքին) կարևորության գիտակցումը զարգացման անհրաժեշտ, էական և անփոխարինելի փուլեր են: Փոխվում են պահանջները, դրանց կատարման մեթոդներն ու գործիքակազմը: Աշխատաշուկայում քո տեղը գտնելու, կայուն աճ և հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները: Աշխատանքային փորձառության իմ տարիները թույլ են տվել գալ մի եզրահանգման. կան մարդիկ, որոնք չեն օգտագործում ստեղծված հնարավորությունները, և կան նրանք, որոնք և´ եղած հնարավորություններն են օգտագործում, և´ նորերն են ստեղծում: Հույս ունեմ, որ մեր տասնութ տարվա աշխատանքի ընթացքում կուտակած գիտելիքով կրթված ուսանողները, անկախ իրենց ապագա աշխատավայրից, կնախընտրեն միանալ երկրորդ խմբին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու ճկունությանն ու մարքեթինգային գործիքների կիրառմանը: Առաջատարի տասնութամյա փորձ ունեցող Վիվա-ՄՏՍ-ը շրջանավարտներին հնարավորություն է տվել իրական միջավայրում ընկալել գործընկերային հաղորդակցման նրբությունները և թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: 

ՏՏ հոսքում ընդգրկված ուսանողները անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից: 

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինքրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

«Viva University»-ի («Վիվա Յունիվերսիթի»-ի) շրջանավարտները ներկայացրել են իրենց պատկերացումները՝ հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:14 15.09.2023



 
« June 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video