Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է Վիվա–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը:

Հաճախ դրանք մեծ ջանք, եռանդ, ուժ և կամք են պահանջում, բայց գործընկեր կազմակերպությունները ավարտին են հասցնում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Բավականին բարդ պայմաններում՝ 2020թ․-ի աշնանն են իրականացվել նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքները։

Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին փռված՝ համանուն գյուղի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով: Տեղադրված ԼԵԴ լուսարձակները թույլ են տալիս խնայել ռեսուրսները, համայնքային բյուջեի միջոցների մի մասն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը և գիշերային ժամերին կանխել վայրի կենդանիների հնարավոր մուտքը: Ծրագիրն ունի նաև բնապահպանական բաղադրիչ:

2020թ․-ի ընթացքում, Եղեգիս համայնքում տեղադրվել է 41 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1․5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Աշխատանքները չեն դադարել նաև ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: Նախատեսվում է մինչև տարեվերջ, 1․9 կմ երկարությամբ ճանապարհահատված լուսավորելու համար, տեղադրել ևս 50 ԼԵԴ լուսարձակ: Աշխատանքների ավարտից հետո,  «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Եղեգիսը գրեթե  90 տոկոսով լուսավորված կլինի:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և այլք:

«Մինչև տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը: Դա պատիվ է մեզ համար: Իսկ առհասարակ, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Դա բխում է մեր ընտրած կառավարման մոդելի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակներից: Նման ծրագրերը կարևոր են և՛ երկրի համաչափ զարգացման, և՛ բնության ռեսուրսները խնայողաբար սպառելու տեսանկյունից: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դրա համար մեզանից պահանջվել է ճկուն կառավարում, ներդրումներ, համակարգված աշխատանք և համբերություն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC),  չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանն ու համայնքային զարգացմանը նպաստելու համար:

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։ 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

Էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:14 10.09.2021



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video