Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ, հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 01։00-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:55 04.09.2020