«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Շիրակի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Շիրակի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության բոլոր մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում:

Այժմ ծրագիրն ընթանում է Շիրակի մարզում, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Արթիկում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:

Ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը, ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Ucom» Հիմնադրամի տնօրեն Նարինե Սուվարյանը:

«Այս տարի մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում շաքարախտային դիաբետով հիվանդներին: Յուրաքանչյուր մարզ այցելելիս մենք հորդորում ենք, որ նրանք անպայման ակնային հետազոտություն անցնեն, քանի որ նրանց մոտ դիաբետիկ ռետինոպաթիայի վտանգը մեծ է: Հայաստան ենք բերել հատուկ սարքավորումներ, որոնցով ակնային զննում են անցնելու շաքարային դիաբետով բոլոր հիվանդները: Առաջին սարքավորումները Գյումրիում են», - ասել էՀայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը:

««Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ 2017թ. ընթացքում արդեն «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 4.600-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 2200-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 750 վիրահատություն և 280 լազերային միջամտություն: Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է, և այդպիսով աչքի լույս ենք պարգեւում սոցիալապես անապահով մեր հայրենակիցներին», - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում այս ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Ucom-ը որպես ծրագրի աջակից խիստ կարևորում է այն, որ սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից և արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը», - ասել է «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Գյումրի այցելությամբ ավարտվեց նաև Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շաբաթյակը: Այդ ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծը կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ժամանակ այցելուներին տրամադրվեցին առավել մեծ տարածում ունեցող ակնային հիվանդությունների մասին տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև բաժանվեցին այդ հիվանդությունների նախանշանները նմանակող հատուկ ակնոցներ՝ որոնք կրելով քաղաքացիները մի փոքր տարածք պետք է անցեին քայլելով։

Իրազեկման միջոցառման մասնակիցները պատասխանեցին տեսողության հետ կապված հարցերի և հնարավորություն ունեցան համտեսելու տեսողության համար օգտակար մթերքներով պատրաստված ուտեստներ։ Հանրապետության մի շարք դպրոցներում ակնային զննումներ և տեսողության բաց դասեր անցկացվեցին՝ երեխաներին ծանոթացնելու աչքի խնամքի կանոններին: Դպրոցներում բաժանվեց «Ucom» Հիմնադրամի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական գիրքը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ և այսուհետ կտարածվի հանրապետության բազմաթիվ դպրոցներում:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:21 23.10.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video