Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը գրանցվել է սոցիալական ցանցերում
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը էջեր է բացել Twitter և Facebook սոցիալական ցանցերում:
Այսօրվանից սկսել է աշխատել դեսպանության պաշտոնական էջը Twitter-ում:
«Բարի գալուստ #ՌԴ-ում #Հայաստանի Հանրապետության Twitter-յան պաշտոնական էջ @mfa_russia @MFAofArmenia @KremlinRussia_E», - նշվում է օգտատերերին ողջունող գրառման մեջ:
Ավելի վաղ սկսել է գործել դեսպանության էջը Facebook-ում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ի հրամանագրով` ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը (նստավայրը` Մոսկվա): Նա այդ պաշտոնին փոխարինել է Օլեգ Եսայանին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:55 14.03.2017