Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

«Անցած տարի Հայաստան ժամանեց Յանդեքս.Տաքսին, Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել Յանդեքս.Նավիգատորը, իսկ Յանդեքս.Փողերը, հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն Յանդեքսը միայն ծառայությունների համակարգ չէ: Այն իրականացնում է նաև կրթական ծրագրեր: Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար և արդյունավետ կլինեն»,- նշում է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում:

Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական: Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է:

Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստում է Հայաստանում տեղեկատվական և բարձրագույն տեխնոլոգիաների զարգացմանը, մեծ ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստմանը և ուսուցմանը, դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մանսավորապես՝ այդտեղ կազմակերպվել են Kodu վիզուալ ծրագրավորման լեզվի դասընթացներ Վանաձորի և Լոռու մարզի այլ համայնքների դպրոցականների համար:

2016 թվականին առաջին անգամ հանրապետությունում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են C++ (basic), Python և HTML5 ծրագրավորման լեզուների առցանց դասընթացներ 9-12-րդ դասարանների աշակերտների համար SoloLearn կրթական հարթակի կիրառությամբ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրջանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: 

2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը՝ երկամյա երեկոյան դասընթացներ, որոնց ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ:

2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետ: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքսի ակադեմիայի կայքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:36 20.01.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video