ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս մեկ ընտանիք տուն ստացավ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս մեկ ընտանիք տուն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչև տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: Շինարար Հայկարամը մենակ չէր մնացել նաև տան կառուցման աշխատանքների ժամանակ: Կամավորության սկզբունքով նրան էին միացել գործընկեր կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները: Այսօր արդեն Բաղդասարյանները բնակարանամուտ էին նշում սպասված հյուրերի հետ:

«Քսան տարի առաջ, ընտանիքի նախաձեռնած շինարարությունը պատերից ու ծածկից այն կողմ չէր անցել և կիսակառույց շինությունը տարիներ շարունակ մնացել էր ձյան ու անձրևի տակ: Առօրյա խնդիրներն ու ընտանիքի հոգսը թույլ չէի տվել ավարտել շինարարությունը: Հայկի ընտանիքը՝ կինն ու որդիները, քսան տարի ստիպված են եղել ապրել նախ՝ Հայկի հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդին՝ Արգիշտին, զինվորական ծառայություն է անցնում Մարտակերտում: Մյուս երկու որդիները դպրոցական են», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Անցած յոթ ամիսը կյանքիս ամենալարված, բայց նաև ամենաերջանիկ ժամանակահատվածն է եղել: Երկար տարիներ անգամ չէինք կարող երազել տուն ունենալու մասին. դա անիրական էր թվում: Այսօր երջանկությունս անսահման է, իսկ երախտագիտությունս՝ անսպառ: Ամանորի շեմին ընտանիքիս ու ինձ համար սա ամենալավ նվերն էր: Հիմա վստահ կարող եմ ասել, որ զինվոր որդուս արդեն մեր տանը կդիմավորենք»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հայկը:

Բնակարանաշինության ծրագրով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:

«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալը՝ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաև վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերում՝ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաև այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու և առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ավարտին է մոտենում մեր համագործակցության հերթական տարին՝ վեց տարվա ընթացքում բարեկեցության պայման ստեղծելով ավելի քան 150 ընտանիքի համար: Սովորաբար, մեր շահառու ընտանիքներն անմիջապես չեն զգում իրենց կյանքում կատարված մեծ փոփոխությունը. լավին սովորելու համար էլ ժամանակ է պետք: Սակայն, տարիների փորձը հերթական անգամ ապացուցում է, որ ծրագրի ավարտից հետո, ժամանակի ընթացքում, ընտանիքն §ուղղում է իր մեջքը¦ և կյանքի նոր մարտահրավերներին դիմակայում բարձր գլխով»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 620-ից ավելի ընտանիքների: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:00 20.12.2017



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video