Երևանում կայացել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ

Երևանում կայացել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում կայացել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարի օլիմպիադան հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակից՝ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED), որտեղ 41 մասնակից ներկայացրել է 20 երկիր՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Վրաստանը, Գերմանիան, Իրանը, Հորդանանը, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը և Վիետնամը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողներն իրենց մրցանակները ստացել են Երևանում 2017թ. հոկտեմբերի 25-ին: Այսպես՝ առաջին մրցանակը՝ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակը՝ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), և երրորդ մրցանակը՝ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):

«Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսևորվելու՝ տարիների փորձ և զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու և հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարևոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլև՝ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեև ճանապարհը պահանջում է համբերություն և զգալի ներդրումներ, արդյունքը դրսևորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված մրցանակաբաշխությունն ավարտվել է բարեգործական համերգով և ընդունելությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիքոմփ», ընկերությունը, ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունները և «Փյունիկ» հիմնադրամը:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի առավել տաղանդավոր ուսանողները: 2017թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:51 26.10.2017



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video