Երևանում մարվեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրին նվիրված նոր նամականիշը

Երևանում մարվեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրին նվիրված նոր նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր հատուկ արարողությամբ մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին: Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում, որը սկսվել է 2017թվականին: Այդ մասին հայտնում է IDeA հիմնադրամը:

«Ամեն տարի «Ավրորան» բացահայտում է մարդկանց, որոնք իրենց գործն են անում՝ չսպասելով ճանաչման ու գովասանքի: Նրանք իրենց կյանքն են վտանգում՝ փրկելով ուրիշներին: Իսկ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք: Մինչդեռ նրանք են իրական հերոսները, որոնց աշխարհը պետք է ճանաչի ու վարակվի նրանց օրինակով: «Ավրորայի» հերոսների պատկերներով նամականիշ թողարկելն այս վեհանձն հերոսների մասին պատմելու մեր տարբերակն է, ինչպես նաև մարդասիրական շղթայի մաս կազմելու»,- ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

«Ավրորայի» նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով: 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչև Հարավային Ամերիկա և Մերձավոր Արեւելք: «Ավրորայի» նախագծերի հիմնական շահառուները երեխաներն են ու երիտասարդները, հակամարտության և բռնության զոհերն ու փախստականներն աշխարհի ամենահեռավոր ու անտեսված շրջաններում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Տասնամյակներ շարունակ ես մենակ եմ եղել իմ ժողովրդի խնդիրների հետ: Ցավոք, մարդու իրավունքների խախտումներն ու մարդկության նկատմամբ հանցագործությունները շարունակվում են նաև XXI դարում՝ բոլորի աչքի առաջ ու գրեթե բոլորի լուռ համաձայնությամբ: Եվ առաջին անգամ ես զգում եմ, որ թիկունքս ամուր է, մի ամբողջ համայնք իմ և իմ ժողովրդի՝ Ռաքայն նահանգի ռոհինջա մուսուլմանների կողքին է՝ ի դեմս «Ավրորայի»: Նամականիշն իմ պատկերով չափազանց հուզիչ է և կարևոր՝ մեր պատմությունն աշխարհին լսելի դարձնելու համար»,- նշեց 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

Արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու ժամանակավոր ցուցադրության բացմանը՝ «Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը եւ կանանց պատմությունները, որ ոգեշնչում եւ զորացնում են աշխարհը»: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Նրա պատմությունը կլինի մի մեծ ցուցադրության առանցքում՝ նկարագրելով տարբեր էթնիկ ծագման կանանց արտասովոր պայքարն ու մարդասիրությունը:

Այս նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նա էր նաև հեղինակն անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների՝ նվիրված 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:19 16.10.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video