Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:

Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց 15 ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան` իր բազմազանությամբ ու նորարարությամբ:

Փառատոնային ֆիլմերը նվիրված էին մարդու իրավունքների խնդրին: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր չորս անգամ, ցուցադրվել են բրիտանական մրցանակակիր ֆիլմերը: Մարզերում՝ Գյումրի, Դիլիջան, Արմավիր և Մարտունի քաղաքներում, ցուցադրվել են երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են մարդու իրավունքներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցել է շուրջ 700 մարդ:

«Անչափ ուրախ եմ, որ այս անգամ ևս բրիտանական ֆիլմերը հասանելի են եղել հազարավոր հայերի՝ ներկայացնելով բրիտանական կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշները: Ես մասնավորապես ուրախ եմ, որ այս տարվա Բրիտանական ֆիլմերի փառատոնում զանազան տեսանկյուններից ներկայացված էին մարդու իրավունքները, որոնց պաշտպանությունը բրիտանական կառավարության գերակայություններից մեկն է: Ահա թե ինչու ենք մենք հպարտ, որ Բրիտանական դեսպանատունը համաֆինանսավորել է միջոցառումը», - ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվել են նաև վարպետության դասընթացներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների և Հայ-ռուսական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վիզուալ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրեսն աշխատել է Թումոյի սաների հետ, իսկ ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ Սառա Մոսսեսը դասընթացներ է անցկացրել համալսարանների ուսանողների հետ: Սառա Մոսսեսի դասընթացներից հետո ուսանողները նկարահանել են 16 կարճամետրաժ ֆիլմ, որից լավագույնի հեղինակին փառատոնի կազմակերպիչներից կազմված ժյուրին պարգևատրեց մրցանակով:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի ևսավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում: Անչափ կարևորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում՝ տարեցտարի ընդլայնելով ցուցադրման աշխարհագրությունը, իսկ Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Փառատոնի ընթացում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթը, որին ներկայացվել էր 21 աշխատանք: Լուսանկարները ցուցադրվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Փակման արարողությանը հրավիրվել էր նաև հաղթող լուսանկարի հեղինակը:

«Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:49 07.04.2017



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video