Հայաստանում Beeline-ը 2015 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցում է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ

Հայաստանում Beeline-ը 2015 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցում է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում Beeline-ն ամփոփել է ընկերության 2015 թ. երրորդ եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները, հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` երրորդ եռամսյակում ընկերության ընդհանուր գործառնական հասույթը կազմել է 30 մլն. դոլար, ինչը 2 մլն.-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի և 4 մլն.-ով` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

EBITDA margin ցուցանիշը երրորդ եռամսյակում աճել է 3%-ով` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ և կազմել 40,7%: EBITDA ցուցանիշը երրորդ եռամսյակում կազմել է 12 մլն. դոլար, ինչը 1 մլն. դոլարով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը և 3 մլն. դոլարով` առաջին եռամսյակի ցուցանիշը:

Ընկերությունը շարունակում է գրանցել բջջային հատվածում բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճ: Այսպես, 2015 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 844 000-ը, ինչը մոտ 30 000-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բջջային ինտերենտի ծառայություներից ստացված եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 1,54 մլն. դոլար, ինչը 0,16 մլն.-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը:

«Եռամսյակի հաջող ցուցանիշները խոսում են այն մասին, որ Beeline-ը Հայաստանում շարունակում է նվաճել հաճախորդների վստահությունը` առաջարկելով որակյալ, պարզ և հարմար ծառայություններ: Մեզ համար առանձնապես հաճելի է այն հանգամանքը, որ Beeline-ի ավելի ու ավելի մեծ թվով բաժանորդներ պատրաստ են երաշխավորել մեր ծառայություններն իրենց հարազատներին ու ծանոթներին: Այս մասին են վկայում հաճախորդների շրջանում անցկացված հարցումները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, Beeline բջջային ինտերնետի ծառայություններից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 22 000-ով, իսկ բաժանորդի կողմից հեռախոսով օգտագործվող տրաֆիկի միջին ծավալը նույն ժամանակահատվածում երկու անգամ աճել է: Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայում սմարթֆոնների մասնաբաժինն ավելացել է 20%-ով, իսկ սմարթֆոնների բաժանորդների կողմից օգտագործվող ինտերնետի ծավալը գրեթե կրկնակի աճ է գրանցել:

«Ընկերության գնահատմամբ սա հիմնականում պայմանավորված է ինտերնետի միացմամբ բրենդային հեռախոսների վաճառքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

2015 թ. երրորդ եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 5 մլն. դոլար, ինչը 3 մլն.-ով գերազանցում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ից ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ 

«ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:03 11.11.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video