Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է ամանորյա ակցիայի անցկացման մասին: Մինչև 2019 թ.-ի հունվարի 31-ը հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung հեռախոսներ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում և ստանալ մինչև 20 000 դրամ քեշբեք, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վաճառքում ներկայացված է հայտնի արտադրողի սմարթֆոնների լայն տեսականի՝ 55 900-ից մինչև 443 900 դրամ արժողությամբ։
«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը» իր հաճախորդներին է նվիրում հարմար և շահավետ հնարավորություն՝ օգտակար և ժամանակակից նվեր անել ոչ միայն իրենց, այլև իրենց մտերիմներին և ընկերներին։ Մեր հաճախորդների համար հասանելի է Samsung սմարթֆոնների լայն տեսականի՝ ամենահասանելիներից մինչև առաջատար մոդելներ, իսկ քեշբեք ստանալու հնարավորությունը կլինի ամանորյա նվերի հաճելի հավելում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշվում է, որ սմարթֆոնների հետ միասին տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթները և մինչև 25 ԳԲ շարժական ինտերնետ, որոնք բաժանորդը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:24 23.11.2018