Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Galaxy Group-ի և Ucom-ի առաջնորդները ելույթ են ունեցել Եվրոպական բիզնես ասոցացիայի ամենախոշոր միջոցառմանը

Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Galaxy Group-ի և Ucom-ի առաջնորդները ելույթ են ունեցել Եվրոպական բիզնես ասոցացիայի ամենախոշոր միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետներ և գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ ամենամյա բիզնես նախաճաշի ֆորմատով մասնակցել են Հայաստանի գործարար համայնքի խոշորագույն միջոցառումներից մեկին` քննարկելու բիզնեսն ու մշակույթը, հնարավոր գործակցության ներուժը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Միջոցառումը արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից` Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատների գործուն աջակցությամբ և մասնակցությամբ:

««Գալաքսի»-ի համար եվրոպական ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք ունենք 200-ից ավելի գործընկերներ Եվրոպայից, և նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարևոր են: Սա միայն նախաճաշ չէ, այլ կատարած աշխատանքին ստեղծագործ ու նորարար մոտուցումներ գտնելու ճանապարհ և համատեղ տեսլականի ձևավորում: Սա մի հարթակ է, որտեղ մենք կարողանում ենք խոսել մարտահրավերների, սեփական հաջողությունների մասին և կապ հաստատել Եվրոպայի և Հայաստանի միջև»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, ով նաև Եվրոպական բիզնես ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:

«Հայ գործարարները հանդիպում են իրենց արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին, և կարծում եմ՝ սա այս հանդիպման լավագույն կողմերից մեկն է: Ես անձամբ միջոցառումից հետո հանդիպումներ եմ ունենում հայ գործարարների հետ: Դեմ առ դեմ շփումներն ու քննարկումները անփոխարինելի նշանակություն ունեն հետագա համագործակցության համար»,-նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Բիզնես նախաճաշը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության գլխավոր ցուցասրահում: Այն, իրավամբ, խորհրդանշում է բիզնեսի ու արվեստի մեկտեղումը մեկ տանիքի տակ: Բիզնես նախաճաշը հրաշալի առիթ է նաև ներկայացնելու միմյանց ներուժը և գործակցության նոր ձևաչափեր սահմանել:

Հանդիպմանը ներկա գտնվող Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Ucom-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մարզերում համընկնում է Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների մոտեցումներին: «Ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը վերաբերվում է Ucom-ի այսօրվա և վաղվա մասին: Ես խոստանում եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ucom-ը կգրավի բարձր գագաթներ, որովհետև մենք հավատարիմ ենք մեր երկրին և մեր բաժանորդներին: Այժմ մենք առաջին տեղում ենք ֆիքսված կապի ոլորտում և առաջնային դիրքեր ենք զբաղեցնում հեռահաղորդակցության մյուս ոլորտներում: Այս ամենին մենք հասել ենք նաև նրա շնորհիվ, որ սկսել ենք ընկերության մարզային ենթակառուցվածքները հզորացնել և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում օգնել մեր հայրենակիցներին»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին ողջունել է բիզնես նախաճաշի մասնակիցներին և նշել, որ, «Լեհաստանը ընթանում է սեփական արտադրանք ստեղծելու և այն արտահանելու ճանապարհով, բայց ունի նաև ներքին իրացման ներուժ, և ցանկանում է այն ավելի հզորացնել: Կարծում եմ, որ այս ճանապարհին Հայաստանը վստահելի գործընկեր է»:

Կարևորելով նման նախաձեռնությունները` Եվրոպական բիզնես ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ «Այս ձևաչափով բիզնես համայնքը կարող է հանդիպել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Մենք շատ հաճախ կազմակերպում ենք, այսպես կոչված, պետական-մասնավոր երկխոսության հարթակներ, տարբեր պլատֆորմաներ, որտեղ հանդիպում են տարբեր սեկտորների ներկայացուցիչներն ու ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»:

Միջոցառման ընթացքում հայ-իսպանական գործարար կապերի, ինովացիոն և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունների մասին ելույթ է ունեցել Իսպանիայի թագավորության գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:

«Պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի քննարկումներով փորձենք փոխել բիզնես միջավայրը, քանի որ մեր նպատակն է ոլորտի զարգացումն ու բարելավումը: Եվրոպական երկրների մեր պատվարժան դեսպանների և հայ գործարարների՝ նման ձևաչափով հանդիպումները մեծ կարևորություն ունեն, որովհետև, ըստ իս, հնարավորությունների պատուհան են բացում հայ գործարարների համար դեպի Եվրոպա: Վստահ եմ, որ այս հանդիպումների ընթացքում կձևավորվեն նոր համագործակցություններ, որոնց մասին հաջորդ տարի հնարավորություն կունենանք հպարտությամբ խոսելու»,-նշել է Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության կողմից, որը եվրոպական ցանցի անդամ որակավորված ընկերություն է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:37 31.01.2024



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video