Հայ դպրոցականների մշակած սումոիստ ռոբոտը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի «Ռոբոտների ազգային մարտահրավեր» մրցույթում

Հայ դպրոցականների մշակած սումոիստ ռոբոտը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի «Ռոբոտների ազգային մարտահրավեր» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ դպրոցականների մշակած սումոիստ ռոբոտը զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակին ԱՄՆ-ում անցկացվող «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթում, որը տեղի է ունեցել ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ–ի Մարիոն քաղաքում:
Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը: Ամենամեծ թվով ռոբոտները ներկայացաված էին հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում:  

Ինչպես նշեց հայկական թիմի անդամներից մեկը` «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռաֆիկ Մովսիսյանը, սումո ռոբոտի նախագծման աշխատանքները սկսվել են սեպտեմբերին, իսկ փետրվարին թիմը սկսել է նրա շինարարության աշխատանքները: Արդյունքում, հայկական թիմի ռոբոտը մրցույթի միակ համաչափ ռոբոտն էր, ինչի շնորհիվ էլ թիմն արժանացավ Honda ընկերության «Լավագույն նորարարական լուծում» մրցանակին:

Նրա խոսքով, ռոբոտի նպատակն էր գտնել դաշտում հակառակորդին և արագ դուրս մղել նրան, ընդ որում, անիվների հատուկ կառուցվածքի շնորհիվ, ռոբոտը կարողանում է դաշտից հեռացնել նույնիսկ ավելի խոշոր և ծանր հակառակորդներին:

«Սակայն մրցույթի ընթացքում մաշված անիվները փոխելու ժամանակի պակասի պատճառով թիմը զբաղեցրեց միայն երկրորդ տեղը: Մեր ռոբոտը մասնակցել է 15-20 մարտերում և որոշ վնասվածքներ ունի: Այն վերանորոգման, վնասված սենսորների վերականգնման և ծրագրային որոշակի արդիականացման կարիք ունի», - ասել է Մովսիսյանը: 

Ընդ որում, նա նշել է, որ թիմը մտադիր է հաշվի առնել մրցույթի ընթացքում բացահայտված բոլոր թերությունները, արդիականացնել դրանք և հաջորդ տարի մրցույթին ներկայացնել ավելի կատարյալ տարբերակ` մասնակցելով նաև այլ անվանակարգերում։

Նրա խոսքով, «Այբ» դպրոցի թիմն արդեն բազմիցս մասնակցել է ռոբոտների մրցույթներին, այդ թվում նաև` ԱՄՆ–ում անցկացված գծին հետևող ռոբոտների և հրշեջ ռոբոտների մրցույթներին, որտեղ ևս արժանացել է մրցանակների։

Ինչպես նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, սա ռոբոտիկայի թիմի առաջին նվաճումը չէ հայտնի միջազգային ռոբոտիկայի մրցույթներում։ Թիմն արդեն մասնակցել է տարբեր մրցույթների և գրավել տարբեր մրցանակային տեղեր:

«Բայց մենք յուրահատուկ նշանակություն ենք տալիս այս մրցույթին, քանի որ միանգամից կարողացանք արժանանալ ԱՄՆ-ում ռոբոտաշինության ոլորտում ամենահեղինակավոր և ամենահին մրցույթներից մեկի գլխավոր մրցանակներից մեկին: Այսպիսով, մենք մեզ համար սահմանեցինք նոր բարձր նշանաձող», - ասել է Փախչանյանը:

Նրա խոսքով, նման հաղթանակը հնարավոր դարձավ մի քանի կարևոր գործոնների շնորհիվ, որոնց թվում են «Այբ» դպրոցում դասավանդվող ռոբոտաշինության, ինժեներական տեխնոլոգիաներին վերաբերող առարկաները, դրանց նկատմամբ աշակերտների յուրահատուկ սիրը, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համակողմանի աջակցությունը, որը թիմին տրամադրեց ինչպես ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն:

Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը աջակցում է ռոբոտաշինության ոլորտի զարգացմանը 2011 թ.-ից, քանի որ հավատում է, որ ոլորտն ունի լայն հեռանկարներ և մեծ հնարավորություններ:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի երիտասարդները կարող են ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, և ոչ միայն հաղթահարել առաջադրված ամենախիստ պահանջները, այլև սահմանել նոր չափանիշներ»,- նշել է Յիրիկյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թվականից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին, այն աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթն է, որը բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբոտ հոկեյիստ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը: -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:35 19.04.2016



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video