Կողբի, Ներքին Կարմիրաղբյուրի և Արծվաբերդի դպրոցներում «Յուքոմը» և ԻՏՁՄ-ն հիմնել են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ

Կողբի, Ներքին Կարմիրաղբյուրի և Արծվաբերդի դպրոցներում «Յուքոմը» և ԻՏՁՄ-ն հիմնել են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և «Յուքոմ» ընկերության աջակցության շնորհիվ այժմ Տավուշի մարզի Կողբ, Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ գյուղերի դպրոցականները նույնպես հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատորիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր, հայտնեցին «Յուքոմի» մամուլի ծառայությունից:

Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
Լ
աբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Կողբ գյուղի դպրոցում, որին ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ԻՏՁՄ փոխտօրեն Հայկ Չոբանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ինչպես նաև այլ հյուրեր և ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը այցելեցին նաև Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Ինժեներական լաբորատորիաների բացման արարողությանը մասնակցում էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ:

«Յուքոմ» ընկերությունը մեծապես կարևորում է կրթության և երեխաների գիտելիքների զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հատկապես, մեծ ուշադրության են արժանանում կրթության զարգացումը և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը սահմանամերձ բնակավայրերում:

Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Շատ կարևոր է, որպեսզի դպրոցական տարիքից երեխաների մոտ ձևավորվի տեխնոլոգիական մտածողություն և ինժեներական սկզբնական գիտելիքներ, որպեսզի ապագայում, ունենալով տեխնոլոգիապես զարգացած սերունդ, մենք ունենանք մեր հայրենական արտադրանքը, որը հպարտորեն կկրի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը»:
 
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց. «Ինժեներական կրթության որակի բարձրացումը հատկապես սահմանամերձ գյուղերում մեզ համար գերկարևոր խնդիր է: Մենք շատ ուրախ ենք, որ առաջատար ընկերությունները, ի դեմս «Յուքոմի», ևս մտահոգված են նշված խնդրով և պատրաստ են ներդրում կատարել որակյալ տեխնոլոգիական և, ամենակարևորը, հեռանկարային կրթության համար»:

Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները: Ինժեներական լաբորատորիաներում կրթված պատանիները հնարավորություն են ունենում նաև մրցունակ լինել Հայաստանի աշխատաշուկայում և ապագայում լավ աշխատանք ունենալ առաջատար ընկերություններում: Հավելենք, որ ԻՏՁՄ-ի և աջակից ընկերությունների շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում արդեն գործում են ռոբոտաշինության ավելի քան 80 խմբակ, որոնցից շուրջ 20-ն արդեն կահավորված են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով:

«Ucom» (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:06 26.10.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video