Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրը՝ միաժամանակ կարևորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը։ Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։ Այդ մասին հայտնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել։ Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը, սեփականն ունենալու հույսը չէր մարել։ 13 տարի առաջ Մուրադյանները սկսել էին իրենց տան շինարարությունը, սակայն կարողացել էին կառուցել միայն պատերը։ Ֆինանսական խնդիրների պատճառով՝ տուն ունենալու երազանքը հայտնվել էր հետին պլանում, իսկ շինարարական աշխատանքները մնացել էին անավարտ։ Տարիների սպասումից հետո, մինչև տարեվերջ, ընտանիքը կունենա հարմարավետ և արժանապատիվ տուն։

«Ես դեռ պատանի էի, երբ սկսեցինք տան շինարարությունը։ Այժմ ինքս էլ որդի ունեմ՝ 2 տարեկան։ Ցանկությունս միայն այն է, որ երեխաս մեծանա ավելի լավ պայմաններում՝ սեփական տանը»,- ասել է Պետրոսը։

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 43 ընտանիք։

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելու՝ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապես՝ երեխայի համար, չափազանց կարևոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը: Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ և ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքին՝ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններին՝ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայի՝ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգև է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սեփական, արժանավայել պայաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն։ Արդեն բազում տարիներ, մենք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից։ Ուրախ եմ ասել՝ մինչև տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները և կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենինքի հետ՝ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Կոտայքի մարզում կառուցվել և վերանորոգվել է 13 տուն։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:38 30.08.2019



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video