ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ ևս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ ևս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Արագածոտն գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:

«Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակում՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գևորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել և ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար», – նշվում է հաղորդագրությունում:

«Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզև մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլև հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլև անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:

Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:

«Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, լինում են և՛ հաջողություններ, և՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանց՝ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը և հաջողության հասնելու ձգտումը: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից և հավատա, որ ինքը կկարողանա կարևոր գործ կատարել: Եվ եթե հավատա՝ ապա կկարողանա նաև իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն և ունենան դրանք ևս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Առողջ ընտանիքը, որպես հասարակության միավոր, համայնքի ու երկրի կայուն զարգացման գրավականն է: Առողջ միջավայրում ապրող երեխան միանշանակ առավելություն ունի իր ժամանակը ճիշտ օգտագործելու, զարգանալու և ստեղծագործելու առումով: Մեր խնդիրն է հնարավորին շատ ընտանիքների ընձեռնել այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am.

 «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com.

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 600-ից ավելի ընտանիքների:

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:20 24.11.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video