ArmTech 8–րդ ամենամյա կոնգրեսը կանցկացվի Երևանում և ԼՂՀ–ում հոկտեմբերի 12–ին և 14–ին

ArmTech 8–րդ ամենամյա կոնգրեսը կանցկացվի Երևանում և ԼՂՀ–ում հոկտեմբերի 12–ին և 14–ին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ArmTech բարձր տեխնոլոգիաների 8–րդ ամենամյա կոնգրեսը կանցկացվի հոկտեմբերի 12–ին և 14–ին Երևանում և Ղարաբաղում, ուրբաթ լրագրողներին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Նրա խոսքով` միջոցառման նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, խթանել միջազգային համագործակցությունն ու ներգրավել ներդրումներ, աջակցել տեղական և օտարերկրյա մասնագետների համագործակցությանը։

Այս տարվա նորամուծությունների թվում նա նշեց, որ համաժողովը կանցկացվի երկու քաղաքներում` Երևանում և Ստեփանակերտում, միաժամանակ կներկայացվեն ոչ միայն տեղեկատվական, այլ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններն ու փորձագետները։

«Սպասվում է նաև հայկական ՏՏ ոլորտի հայտնի ներկայացուցիչների, մասնավորապես` Microsoft–ի կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանի մասնակցությունը։ Նախատեսվում է, որ կոնգրեսին կմասնակցեն նաև վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչները, «հրեշտակային» ներդրողները, որոնք կարևոր նշանակություն ունեն հայկական startup–երի համար», – ասաց Ենգիբարյանը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Թարասյանի խոսքով` ArmTech–ը հանդես է գալիս որպես մեկնարկային հարթակ տարբեր նախագծերի իրականացման համար։

 «ArmTech նախկին կոնգրեսի արդյունքում գործարկվել են մի քանի նախագծեր, որոնք այսօր իրականացվում են արդեն տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, ինչպես նաև մեկնարկել են Ջրվեժում Ինժեներային քաղաքի կառուցման աշխատանքները»,  – նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Թարասյանը։

Viasphere International ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն, ArmTech բարձր տեխնոլոգիաների կոնգրեսի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանն իր հերթին կարևորեց Կոնգրեսի անցկացումը` որպես համահայկական ցանցի ստեղծման հնարավորություն։

«Անհրաժեշտ է ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն աշխարհին և տարածել այն բանի հասկացումը, որ այն բարենպաստ վայր է ներդրումների և գործունեության համար», – ասաց Մորոյանը։

Նա ընդգծեց, որ Սիլիկոնային հովիտը ստեղծվել է երեք հիմնական սկզբունքների հիման վրա` կառավարություն, արդյունաբերություն և համալսարաններ, ու Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ։

Կոնգրեսի մասնակիցները կքննարկեն Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գրանցված վերջին զարգացումները, startup–երի խթանման հարցերը, տարածաշրջանային զարգացումները, կրթության, ուսումնասիրությունների և մասնագիտական զարգացման խնդիրները, ինչպես նաև միասնական թվային օրակարգի ձևավորման հարցերը` հաշվի առնելով թվայնացման գլոբալ միտումները։

ArmTech–ի հետ զուգահեռ կանցկացվի նաև Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի շրջանակում 25 ընկերություններ կներկայացնեն իրենց գաղափարներն ու ծրագրերը։ Նախատեսվում է, որ նրանցից հինգը կստանան 15 հազարական դոլարի չափով դրամաշնորհ` հետագա զարգացման համար։

Նախատեսվում է անցկացնել նաև «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» (Clear technologies: Armenia) բիզնես–գաղափարների մրցույթը, որին կմասնակցեն 24 կազմակերպություններ, որոնցից  լավագույն չորսը կստանան 10 հազար դոլարի չափով մրցանակ, իսկ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել սեփական ծրագիրը Սիլիկոնային հովտում։  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

00:48 10.10.2015



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video