Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս

Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017թ. հոկտեմբերի 27-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցները ևս մեկ հետաքրքիր այց ունեցան Երևանում։

Գործընկեր հինգ համայնքների 14-17 տարեկան պատանիները «Կրտսեր Մերգելյան» ակումբի շրջանակում այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս, որտեղ ստեղծվել են հայկական առաջին հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները՝ ArmPhone-ը և ArmTab-ը։

Ընկերության մասնագետների օգնությամբ երեխաները հավաքեցին դյուրակիր համակարգիչներ, ծանոթացան բջջային խաղերի ստեղծման գործընթացին, VR (վիրտուալ իրականության) ակնոցներով դիտեցին 360 աստիճան ֆիլմեր, մասնակցեցին գիտափորձերի, ծանոթացան լուսանկարչության գաղտնիքներին:

«Այս ծրագրին մասնակցող պատանիները սովորում են կիրառել նորագույն տեխնոլոգիաներըն իրենց առօրյա կյանքում։ Շատ ցանկալի է, որ նրանք պատկերացում ունենան նաև, թե այդ նորագույն տեխնոլոգիաներն ինչպես են ստեղծվում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի, իսկ այդ ներուժն իրականացնողները մեր երիտասարդներն են։ Այդ իսկ պատճառով մեր ընկերությունն ամեն ջանք գործադրում է իրենց համապատասխան գիտելիքներով զինելու համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների մոտ գիտության, կրթության և տեխնոլոգիաների նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն։ Դրանից մեկն էլ «Կրտսեր Մերգելյան» ակումբն է։

Պատանիների համար սա լավագույն հնարավորությունն է ոչ միայն տեսնելու, այլև գործնականում մասնակցելու տեխնոլոգիաների ստեղծման գործընթացին։ «Թի Էս Դի» ընկերությունը սիրով համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ևս պատանիներին կրթելն է։ Համատեղ ուժերով մենք կնպաստենք մի սերնդի ձևավորմանը, որը կստեղծի ամուր և տնտեսապես հզոր պետություն», - նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն կատարած այցն այս ծրագրի մասնակից երեխաներին հնարավորություն ընձեռեց անձամբ ծանոթանալու Հայաստանում հաջողված ՏՏ ընկերության գործունեությանը և դրա զարգացման հեռանկարներին: ՄԶՀ-ն խիստ կարևորում է Հայաստանում Beeline-ի ներգրավվածությունը նմանօրինակ ծրագրերին և լիահույս է, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ երեխաները կկարողանան նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրենց ձայնը մշտապես հասանելի դարձնել», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վեոն» ընկերությունների խմբի մի մասն է, որը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է։ Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:56 27.10.2017



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video