Beeline-ի աջակցությամբ Գաֆեսճյան կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը

Beeline-ի աջակցությամբ Գաֆեսճյան կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ կազմակերպել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Ավանդույթ դարձած այս միջոցառումն այս տարի կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների և QSI Երևանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների և նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջև:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ներկայանալով նոր ձևաչափով՝ Կենտրոնը շուրջ հարյուր դպրոցականի հնարավորություն տվեց հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել հետազոտական հմտություններ, միաժամանակ ծանոթանալ և համագործակցել իրենց տարեկից այլ աշակերտների հետ: Շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցության համար», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը` շնորհավորելով գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանալով,  որ տոնական պայծառ տրամադրությունը և մեծ ոգևորությունն ուղեկից լինի ողջ տարվա ընթացքում:

«Ուրախ եմ, որ դպրոցականները, մասնակցելով այս նախագծին, կարողացել են նոր գիտելիքներ ձերք բերել իրենց շրջապատող աշխարհի և սեփական երկրի պատմության մասին։ Beeline-ը մեծապես կարեւորում է երեխաների համար նախատեսված կրթական նախագծերը, եւ շարունակելու է նմանատիպ ծրագրերի աջակցությունը՝ հայ երեխաների կյանքը դարձնելով էլ ավելի լավը»,– ասաց նա։

2017թ. հիմնական հետազոտական թեմա առաջարկվել էր ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը: Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից հինգ դպրոցների աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության և Հայաստանի պատմության թանգարաններ, ծանոթացել քարի ծագումնաբանական, հնագիտական և գեղարվեսական կիրառության առանձնահատկություններին: Ձեռք բերած գիտելիքների հիման վրա մասնակից դպրոցները քարի թեմայի շուրջ պատրաստել են հետազոտական նախագծեր, որոնց ներկայացումը տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 27-ին: Բոլոր մասնակից դպրոցները համապատասխանաբար ստացել են մասնակցության հավաստագրեր: Կրթական նախաձեռնության երկրորդ ավարտական փուլը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին «Երեխաները միավորում են աշխարհը» խորագրի ներքո: 11:00-ից սկսած մասնակից դպրոցականները և այցելուները ներգրավվել են հանրային ինստալացիաի մեջ՝ գունավոր քարերով վերապատկերելով Երկիր մոլորակի ուրվագիծը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ին հիփ հոփ և բրեյք դանս երաժշտական ոճերի պարային ներկայացումներով:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:12 01.06.2017



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video