Beeline-ն ամփոփում է տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները

Beeline-ն ամփոփում է տրանսֆորմացիայի առաջին փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում Beeline-ն ամփոփում է ընկերությունում անցկացվող գլոբալ տրանսֆորմացիայի հերթական փուլի արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս գլոբալ ռազմավարական գործընթացի նպատակն է ընկերությունը դարձնել նոր սերնդի կազմակերպություն, որն անցել է օպտիմիզացման փուլով և աշխատանքի մեջ կիրառում է ժամանակակից կառավարման մոդելներ։ Մասնավորապես, կրճատվել են ընկերության գործառնական ծախսերը, տեղի է ունեցել կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիա, գրասենյակներում և աշխատատեղերում ներդրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, բարելավվել են լոգիստիկայի գործընթացները, ներդրվել են գլոբալ կառուցվածքներ, ինչպիսիք են GSS-երն ու HUB-երը, ինչպես նաև ստեղծվել են փորձագիտական կենտրոններ, ինչպիսի է Հայաստանում բացված IT Hub-ը։

Տրանսֆորմացիայի գործընթացին մասնակցում են ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր բաժանվել են մի քանի խմբի և մասնակցել են #BeTheChange մրցույթին։ Խմբերի նպատակն էր մշակել ընկերության գործառույթների պարզեցմանն ուղղված լուծումներ։

«Ամբողջ աշխարհում այժմ հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները կանգնած են միևնույն մարտահրավերի առջև՝ գտնել իրենց տեղը նոր թվային աշխարում։ Մենք համոզված ենք, որ բիզնեսի նոր ուղղվածությամբ կկարողանանք բավարարել մեր խմբի 235 մլն հաճախորդների պահանջները։ Դրա համար մենք ինքներս էլ ենք անցնում թվային հարթակների կիրառմանն ընկերության ներսում՝ ներքին աշխատանքը կազմակերպելիս, և ուշադրության կենտրոնում ենք պահում նոր սերնդի թվային ծառայությունների տրամադրումը բաժանորդներին», - նշել է VEON խմբի գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկան:

«Մենք մեծագույն լրջությամբ ենք մոտենում մեր ընկերության սահմաններում տեղի ունեցող տրանսֆորմացիային և որպես նոր բիզնես մոդելներին անցելու առաջին քայլ որոշել ենք տրանսֆորմացիայի գործընթացում ներգրավել ընկերության բոլոր աշխատակիցներին։ Կարծում եմ տրամաբանական է, որ ծրագրերի կառավարման ժամանակակից մոդելներին ացնումը կատարվի agile-ի ու lean-ի մեթոդների կիրառմամբ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր ընկերությունում անցկացվում է #BeTheChange մրցույթը։ Մասնակից խմբերը կազմվել են տարբեր բաժինների աշխատակիցներից, որոնք մշակում են տրանսֆորմացիային ուղղված նախագծեր։ Այդպիսով մենք լուծում ենք երկու խնդիր՝ գործնականորեն ներդնում ենք agile մեթոդով աշխատելու նախադեպ և միաժամանակ լուծումներ գտնում տարատեսակ խնդիրների համար։ Լավագույն լուծումներ առաջարկած խմբերն էլ կստանան զգալի դրամական պարգևներ», - նշել էՀայաստանում Beeline-ի տրանսֆորմացիայի ղեկավար Արշակ Մուրադյանը:

Նշենք, որ ընկերությունում նախատեսվում է անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ ուղղված աշխարհի առաջատար ընկերությունների լավագույն փորձի ներդրմանը «ՎԵՈՆ Արմենիա»-ում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:07 23.11.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video