Beeline–ն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Արագածոտնի մարզում
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում և Արագածոտնի մարզում GSM բջջային ցանցի և 3G-ծածկույթի զգալիորեն ընդլայնման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, տասնյակ նոր երկրորդ և երրորդ սերնդի 3G-բազային կայաններ են տեղադրվել Երևանում և Արագածոտնի մարզի Ամբերդ, Ոսկեվազ և Քուչակ համայնքներում։
«Beeline-ի բջջային կապի բաժանորդների քանակը Հայաստանում ըստ 2015 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների գերազանցել է 815 հազարը, որը մոտավորապես 20 հազարով ավելի է, քան առաջին եռամսյակում: Ամեն օր Beeline-ին են միանում հարյուրավոր նոր բաժանորդներ, այդ իսկ պատճառով՝ ցանցի հավասարաչափ ընդլայնումը մեր ընկերության պարզ և հարմար ծառայությունների որակի ապահովման գրավականն է», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նախկինում ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:17 25.08.2015