Beeline –ը հայտնում է, որ փետրվարից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ին (ապրանքանիշը`Beeline) տեղեկացնում է, որ սկսած 2017թ-ի փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line և Beeline Ինտերնետ սակագնային պլանների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը:
Ընկերությունը հայտնում է, որ այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից հավելյալ 18 օր:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:22 24.02.2017