Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների նոյեմբերյան նորությունները

Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների նոյեմբերյան նորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը սեպտեմբերի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։

Այս տեսությունն ընդգծում է բջջային կապի հայկական օպերատորների առաջարկվող նոր սակագներն ու ծառայությունները, ինչպես նաև առավել կարևոր լուրերը, որոնց մասին բջջային կապի ոլորտում խոսվել է նոյեմբերի ընթացքում։

«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline)

Հայաստանում ֆիքսված կապի թվայնացումը գերազանցում է 87 %–ը


Հայաստանի ֆիքսված կապի թվայնացման մակարդակը գերազանցում է 87 տոկոսը, միայն 2014 թվականի ընթացքում թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսացանցերը։ Երևանը դարձել է նախկին ԽՍՀՄ–ի առաջին մայրաքաղաքը, որտեղ թվայնացում է կատարվել։ Ընկերության գլխավոր տնօրեն Պյատախինի խոսքով` թվայնացման գործընթացը բախվում է որոշակի բարդությունների հետ, մասնավորապես, բնակավայրերի` միմյանցից ունեցած մեծ հեռավորությամբ, ինչպես նաև հին լարային ենթակառուցվածքի փոխարինման անհրաժեշտությամբ, որի ընդհանուր երկայնությունը կազմում է ավելի քան 8500 կիլոմետր։

«Ղարաբաղ Տելեկոմը» նոր սակագին է առաջարկում «ԱրմենՏել»-ի ցանցում

«Ղարաբաղ Տելեկոմը» նոր սակագին է առաջարկում «ԱրմենՏել»-ի ցանցում։ 2015 թվականի հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում և միանալով «ԱրմենՏել»-ի ցանցին (Beeline ապրանքանիշ), կարող են կատարել զանգեր 45 դրամ/րոպե սակագնով (ներառյալ` ԱԱՀ):


Beeline-ը NON-STOP ծառայություն է գործարկել կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար

Beeline-ը գործարկել է «NON-STOP» ծառայությունը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և օգտվել անսահմանափակ ինտերնետից օրական 150 դրամ բաժանորդային վարձի դիմաց: Ծառայության շրջանակում բաժանորդին օրական տրամադրվում է 30 ՄԲ ինտերնետ, որը սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 ԿԲ/վրկ:       

«NON-STOP» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674225 համարին, հավաքելով *225# USSD-հրահանգը կամ ուղարկելով 225 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին:

Beeline-ը մի շարք փոփոխություններ է կատարել Հայաստանի բջջային կապի սակագնային փաթեթներում

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն  փոփոխություններ է կատարել  բջջային կապի մի շարք սակագնային փաթեթներում, որոնք ուժի մեջ են մտել  2014թ.ի դեկտեմբերի 4-ից։

Փոխվել են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ «Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» և «Նուռ» սակագնային փաթեթներում փոխվել է 1ՄԲ ինտերնետի սակագինը։

««ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› ՍՓ–ներում փոխվել է տրամադրվող ծառայությունների փաթեթը և պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը, բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց, այսուհետ կստանա նաև 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։ «Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը, բացի 7/14  օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաև 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300  դրամ։ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում  են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների և ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։

Beeline-ը սկսում է Հայաստանում Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքը

«ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերությունը սկսում է Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքը։ Կանխիկ վաճառքի դեպքում Samsung Galaxy Note 4-ի արժեքը 357.000 դրամ է, իսկ Samsung Alpha G850-ի արժեքը՝ 336.000 դրամ:

MNP ծառայության օգնությամբ շուրջ 6300 բաժանորդ Beeline ցանց է տեղափոխվել
Բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայության (MNP) օգնությամբ շուրջ 6300 հայ բաժանորդ «ԱրմենՏել» ՓԲԸ–ի ցանց է տեղափոխվել։

Ծառայության մեկնարկից հետո շուրջ 500 բաժանորդ անցել է այլ օպերատորի ցանց, սակայն հետո նրանք կրկին վերադարձել են Beeline ցանց։ MNP–ի գործողության յոթ ամիսների ընթացքում Beeline–ը առաջատար դիրք ունի իր ցանց տեղափոխված բաժանորդների գծով, դրական դինամիկա է պահպանվում նաև MNP ծառայությունից օգտված հաճախորդների բաժանորդային բազա հավաքելու հարցում։

«Սիմֆոնիա» հատուկ առաջարկ՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար։ Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս և SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով «Սիմֆոնիա րոպեներ» ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ։ Այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ և կարող են ընտրել «Սիմֆոնիա» ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչև ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:

ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ –ը գործարկել է «Ինտերնետ–օգնական» ծառայության բջջային հավելվածը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով։ Հավելվածը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից: Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից և օպերացիոն համակարգից), անգլերեն և ռուսերեն:

Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 և iOS 6.0 օպերացիոն համակարգերի և դրանց ավելի նոր տարբերակների հետ: Գրանցվելով «Ինտերնետ օգնական» պորտալում`  բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումներ և այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ և շատ ավելի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Super զույգ» ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր, հատուկ «Ալո մենք» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար ստեղծված «Super զույգ» ծառայությունը։ Այն առաջարկում է 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր և ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ:

«Super զույգ» ծառայության հրահանգներն են` ակտիվացում՝    *077#, ապաակտիվացում՝ *077*00#, վերաակտիվացում՝ *077*01#։Ծառայության ակտիվացման արժեքը 250 դրամ է: Գործողության ժամկետի ավարտից հետո չապաակտիվացնելու եւ հաշվեկշռում բավարար գումար լինելու դեպքում` «Super զույգ» ծառայությունն ավտոմատ երկարացվում է:

Orange Armenia

Orange-ը մեկնարկեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Orange-ը նոյեմբերի 14-ին հայտարարեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը Հայաստանում: Նոյեմբերի 21-ից նրանք հնարավորություն կունենան իրենց հին iPhone –ները հանձնելու դիմաց, iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները ձեռք բերել հավելյալ զգալի զեղչերով։ Orange-ի հատուկ առաջարկը գործելու է առաջին 100 բաժանորդների համար, ովքեր նոր iPhone-ները ձեռք կբերեն Orange-ի կենտրոնական խանութից՝ 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին: Հավելյալ զեղչերը տրամադրվելու են iPhone 4, iPhone 4S, iPhone 5, iPhone 5C և iPhone 5S մոդելների համար:
Առանց Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ iPhone 6 16GB մոդելը կարելի է ձեռք բերել 399 000 դրամով, իսկ 64GB մոդելը՝ 459 000 դրամով: iPhone 6 Plus 16GB մոդելը հասանելի է 469 000 դրամով, իսկ iPhone 6 Plus 64GB-ը՝ 539 000 դրամով: Orange-ի Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրություններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս նոր սմարթֆոնները կարելի է ձեռք բերել զեղչված գներով:

Orange Կինո ծառայությունն արդեն գործում է նաև Սինեմա Սթարում

Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաև Սինեմա Սթար կինոթատրոնում: Orange Կինո ծառայությունը, որն Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը, այսուհետ կգործի չորեքշաբթի օրերին Երևանի ամենամեծ կինոթատրոններում: Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը:

Orange Expo նորարարությունների ցուցահանդեսը

Orange-ի 5-րդ տարեդարձի շրջանակում նորարարական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես անցկացվեց: Այցելուներին ներկայացվեցին Orange-ի ամենավերջին նորարարությունները, որոնց շարքում են նոր Ինտերնետ խանութն ու ժամանցային պորտալը: Orange Expo ցուցահանդեսի այցելուները կարողացան փորձարկել նաև Orange-ի նոր 42Մբ/վ MyFi ինտերնետ մոդեմը, MyBox սարքը, ծանոթանալ վերջերս մեկնարկած նորարարական Ընդհանուր ինտերնետ ծառայությանը և նախագրանցվել iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններ ձեռք բերելու համար: Նոր լուծումների շարքում ներկայացվեց նաև Orange ժամանցային պորտալը, որտեղ բաժանորդները կարող են գտնել Orange-ի բոլոր ժամանցային ծառայությունները. լսել, ներբեռնել, ինչպես նաև որպես սպասազանգ ընտրել իրենց սիրելի հայկական և արտասահմանյան հիթերը, օգտակար տեղեկություններ ստանալ Orange Kino ծառայության վերաբերյալ, ինչպես նաև իմանալ ավելին Orange-ի պրեմիում ծառայությունների մասին: Orange-ի բաժանորդները ամենօրյա հորոսկոպի կամ եղանակի տեսության վերաբերյալ տեղեկություններ փնտրելու կամ ծառայությունների ակտիվացման կոդերը հիշելու համար կարող են պարզապես այցելել http://fun.orangearmenia.am/en/ կայքը։

MNP ծառայության միջոցով ավելի քան 7 հազար բաժանորդ տեղափոխվել է Orange ցանց

MNP ծառայության միջոցով ավելի քան 7 հազար բաժանորդ տեղափոխվել է Orange ցանց, իսկ Orange Armenia ցանցից այլ օպերատորների ցանց է տեղափոխվել 5.6 հազար բաժանորդ։ Մինչև հոկտեմբերի 31-ը ընկերության ցանց տեղափոխվելու ցանկություն ունեցող բաժանորդների թիվը 8397 էր, ևս 5671 դիում էլ ստացել են այլ օպերատորների ցանց տեղափոխվելու նպատակով։ Ընդ որում` Orange Armenia–ի տվյալով` ընկերության ծառայություններից օգտվում է  600 հազար բաժանորդ։ Orange Armenia–ի ներդրումները հինգ տարվա ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։

Շուկա

Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները III եռամսյակում պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ

Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 38,5 մլրդ դրամի հարկ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 35,8 մլրդ դրամի դիմաց։ Պպերատորների կողմից (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են ավելի քան 36,5 մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները՝ 455,5 մլն դրամ, այլ հարկերի և տուրքերի գծով վճարները կազմել են 1,9 մլրդ դրամ:

Այսպես՝ VivaCell-MTS ընկերությունը («Ղ-Տելեկոմ») երրորդ եռամսյակում պետբյուջե է վճարել 22,15 մլրդ դրամ (2-րդ տեղ), «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline)՝ 12,8 մլրդ դրամ (4-րդ տեղ), իսկ Orange Armenia-ն՝ 3,4 մլրդ դրամ (20-րդ տեղ): (1 դոլարը` 462,81 դրամ)

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:52 15.12.2014



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video