Եսայան եղբայրները բարձրացրել են գները Ucom հեռահաղորդակցական օպերատորի բաժնետոմսերի համար

Եսայան եղբայրները բարձրացրել են գները Ucom հեռահաղորդակցական օպերատորի բաժնետոմսերի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական օպերատորի հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հանդես են եկել վերջնական նոր առաջարկով՝ ընկերության մնացած 94,06% բաժնետոմսերը գնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայկ Եսայանը և Ucom ընկերության ողջ ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության 574 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստեղծված իրավիճակի պատճառը հիմնադիրների և բաժնետերի միջև տարաձայնություններն են:

«Ինչպես գիտեք Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, ապրիլի 10-ին առաջարկ էին արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22մլրդ 100 մլն դրամ գումար»,- նշում են ընկերությունից:

Հայկ Եսայանի հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետևելով իր օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ:

«Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ»,- նշել է Եսայանը:

Նա հայտնել է, որ առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, իրենք սպասում են պատասխանի:

Եսայանը նույնպես ընդգծել է, որ պատասխանատվություն է զգում իրենց ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար` չվտանգելու Արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տանից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը:

«Իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ինչպես նշեցի ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Հայտարարությունում նաև նշվում է, որ այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ (աշխատակիցների ընդհանուր թիվը 1800 է):

«Իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ինչպես նշեցի ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր «ARKA-Telecom» հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության բաժնետերերի և հիմնադիրների միջև տարաձայնությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: Ընդ որում, Beeline-ի մամուլի ծառայությունը հերքել է այդ տեղեկատվությունը:

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

2020թ.-ի ապրիլի 10-ին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր «ՎԵՈՆ Արմենիա»–ի,որին պատկանում է Beeline ապրանքանիշը, և Ucom–ի համակենտրոնացման գործընթացի կասեցման մասին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:01 14.04.2020



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video