Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված անտառակայանն է բացվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված անտառակայանն է բացվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացումն է կայացել Արարատի մարզում։

Անտառակայանի բացմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը։

 Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը նպաստելը:

Կայանը կառուցվել է էկո-նյութերով և հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այն ծառայելու է և՛որպես ԿԿԱ անտառապահների 2-րդ կայան, և՛ որպես գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններ՝ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

Անտառակայանի կառուցմանն աջակցել են Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում:

«Որքան ավելի ուրբանիզացված է դառնում մեր շրջակա միջավայրը, որքան ավելի է հարմարեցվում բնությունը մեր կենսակերպին, այնքան ավելի կարևոր է դառնում բնության այսպիսի անկյունների գոյությունը, որտեղ կարելի է զգալ մարդ-բնություն խորքային կապը, աղմուկից, աստղերի լույսը ծածկող արհեստական լուսավորությունից հեռու, վայրի բնությանը մոտ: Անտառակայանի մոդելն ինքնաբավ համակարգ է, որտեղ ջեռուցման, տաք ջրի, էլեկտրականության ստացման համար շրջակա միջավայրին վնաս չհասցնող նորագույն տեխնոլոգիաներ են կիրառված:

Անտառակայանը կծառայի որպես գիտական և կրթական հանգույց, ինչպես նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների 2-րդ կայանը կլինի: Այս կարևորագույն տարածքը բնության պահպանության նպատակով ձեռք է բերվել մեր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բնության պահպանության միջազգային միության Նիդեռլանդների կոմիտեի աջակցությամբ:

Այն ձևավորել է բուֆերային գոտի և էկո-միջանցք, որոնք կամրջում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը և Խոսրովի պետական արգելոցը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ  բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից:

«Բնապահպանության նկատմամբ դրսևորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետևանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաև տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին և պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քան՝ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է նա։

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր նվիրումով, եռանդով և հետևողական աշխատանքի շնորհիվ ցույց է տվել, որ բնության պահպանության ոլորտում կարելի է շոշափելի արդյունքների հասնել: Անտառակայանը կամրապնդի այդ աշխատանքի արդյունքը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կներկայացնի որպես նվիրված աշխատանքի հաջողված մոդել` բնության պահպանության ոլորտում»,- ասել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը:

10 000 հեկտար զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար։

Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի կենսաբազմազանության նկատելի աճը, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծի, քարարծվի, գառնանգղի, գորշ արջի քանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը։

Արարատի մարզում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) գործունեության թիրախում են կենսաբազմազանության պահպանությունը, նորարարությունն ու համայնքային զարգացումը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո: Վայրի կենդանիների միգրացիոն կարևորագույն միջանցքների անվտանգությունն ապահովելուն կոչված նախագիծն իրականացվում է 2011թ-ից։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:31 27.06.2017



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video