Օբաման իր անձնական էջն է բացել Facebook–ում
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր անձնական էջն է բացել Facebook սոցցանցում, գրում է gazeta.ru-ն։
«Բարև, Facebook! Ես վերջապես իմ սեփական էջն ունեմ»,- գրել է Օբաման իր առաջին գրառման մեջ, հայտնում է պարբերականը:
Իր գրառման մեջ Օբաման հույս է հայտնել, որ Facebook-ը կդառնա մի վայր, որտեղ քննարկումներ կտարվեն ԱՄՆ-ի ամենակարևոր խնդիրների շուրջ, ավելացնելով, օգտատերերը կկարողանան ներկայացնել իրենց գաղափարները և պատասխաններ կստանան անմիջապես իրենից։
ԱՄՆ նախագահի առաջին գրառումը նվիրված է բնապահպանության և կլիմայի փոփոխության խնդիրներին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:05 10.11.2015