Orange Արմենիայի բաժնետոմսերի վաճառքը բաժանորդների օգտին կլինի. Ժելիբտեր

Orange Արմենիայի բաժնետոմսերի վաճառքը բաժանորդների օգտին կլինի. Ժելիբտեր

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. France Telecom–ի (Orange ապրանքանիշ) 100–տոկոսանոց դուստր ընկերության` «Orange Արմենիա»–ի բաժնետոմսերի վաճառքի գործարքն արդարացված է և  բաժանորդների օգտին, չորեքշաբթի ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

Նրա խոսքով, Orange խումբը ներկայում բանակցություններ է վարում Ucom հեռահաղորդակցային ընկերության հետ «Orange Արմենիա»–ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքի ուղղությամբ։ Ժելիբտերը պատմեց, թե ինչպես կանդրադառնա բաժնետոմսերի վաճառքը բաժանորդների վրա, ինչպես նաև այն մասին, թե ինչու են բանակցությունները տարվում հենց Ucom–ի հետ։

Orange Արմենիա ընկերության ապագան
 
Ինչպես նշեց Ժելիբտերը, «Orange Արմենիան» կմնա որպես բջջային օպերատոր, կպահպանի արտոնագրերը և ենթակառուցվածքը, ընկերության 500 աշխատողները կշարունակեն իրենց գործունեությունը, ծառայություններ կտրամադրվեն 650 հազար գործող և նոր բաժանորդներին»,– ասաց նա։

Ընկերության ղեկավարը պարզաբանեց, որ բանակցությունները միայն Orange–ի բաժնետիրոջ փոփոխության և Ucom–ին բաժնետոմսերի անցման մասին են։ Գործարքի ամբողջական ավարտի համար այն պետք է հաստատվի հայկական պետական մարմինների կողմից։

«Հինգ տարվա գործունեության ընթացքում մենք կարողացանք դառնալ շուրջ 650 հազար բաժանորդի սպասարկող բջջային կապի կայուն օպերատոր։ Այժմ տարբեր երկրներում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները ձգտում են տրամադրել բաժանորդներին ֆիքսված, բջջային, Ինտերնետ, ինչպես նաև հեռուստատեսության կապ։ Ֆրանսիայում այդ ամենը կոչվում է չորս ծառայությունից բաղկացած փաթեթ։ «Orange Արմենիան» ի վիճակի չէ առաջարկելու այդ համալիր ծառայությունները»,– ասաց Ժելիբտերը։

Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանի շուրջ 500 աշխատողներ կշարունակեն իրենց գործունեությունը։ Միաժամանակ, պայմանավորվածություն կա, որ գործարքի կնքումից հետո 12 ամիսների ընթացքում Orange Արմենիան կպահպանի Orange ապրանքանիշն օգտագործելու իրավունքը։ Նոր ապրանքանիշի մասին որոշումը մեկ տարի անց կընդունի արդեն նոր բաժնետերը։

Ընկերությունը կպահպանի նաև իր բաժանորդներին։ «Մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է մեր ծառայությունները ոչ թե բաժնետիրոջ, այլ ընկերության առաջարկած ծառայությունների և տեխնոլոգիաների համար։ Բջջային կապի բաժանորդները կշարունակեն օգտվել մեր ծառայություններից, որոնք ավելի հարմար կդառնան 4G–ով։ Իսկ այն բաժանորդները, ովքեր կցանկանան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, նույնպես կունենան այդ հնարավորությունը»,– ասաց Ժելիբտերը։

Գլխավոր տնօրենը հայտնեց, որ մտադիր է լքել Հայաստանն օգոստոսի 30–ին, ինչպես պարզաբանեց, ընտանեկան հանգամանքներով։ Եվ եթե նրա մեկնումից առաջ գործարքը չկնքվի, ապա կնշանակվի պարտավորությունների ժամանակավոր պաշտոնակատար։
 
Ինչու՞ վաճառքի որոշում ընդունվեց

«Orange Արմենիա»–ի բաժնետոմսերի վաճառքը Ucom–ին երկու նպատակ ունի։ Առաջինը հայկական հեռահաղորդակցային լուրջ օպերատորի ձևավորումն է, որը կզբաղեցնի հայկական շուկայի մոտ 20 տոկոսը, երբ գործարքն ավարտվի։ Երկրորդը լրացուցիչ ծառայությունների միջոցով բաժանորդներին կոնվերգենտ ծառայությունների մատուցումն է»,– ասաց Ժելիբտերը։

Ըստ նրա, եթե գործարքը կնքվի, ընկերությանն ավելի դյուրին կլինի անցնել 4G բջջային կապի ծառայություններին։ Դա պայմանավորված է ոչ միայն ենթակառուցվածքով, այլ նաև «Orange Արմենիա»–ի հաստիքով, որն այդ ոլորտում ձեռնահաս է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այդ անցումն ավելի արագ կկատարվի։

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց նաև, որ բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը գործարար որոշում է և չի խոսում հայկական շուկայում հիասթափության մասին։ «Ընկերությունը կարողացել է մեծ արդյունքների հասնել նորարարությունների և որակի առումով, և այդ որոշումը նրան, նրա աշխատողներին և բաժանորդներին նոր ծառայություններից օգտվելու և զարգանալու հնարավորություն է տալիս»,– ասաց Ժելիբտերը` հրաժարվելով մեկնաբանել գործարքի մանրամասները։

«Orange Արմենիա»–ի նկատմամբ ճնշում չի գործադրվել

«Ընկերության վաճառքի որոշումը քաղաքական որոշում չէր, մեր նկատմամբ ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Հայաստանի կողմից ճնշում չի գործադրվել,– ասաց Ժելիբտերը։  Պարզապես այսօր նոր հնարավորություններ կան ընկերության զարգացման համար սեփականատիրոջ փոփոխման դեպքում»։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում ոչ ոք չի ափսոսում հայկական շուկայում Orange–ի հայտնվելու մասին, քանի որ ընկերությունն այստեղ նոր տեխնոլոգիաներ է ներդրել, ներդրումներ է իրականացրել և պրոֆեսիոնալ աշխատողների է պատրաստել։


Ինչու՞ Ucom

«Orange Արմենիա»–ի բաժնետիրոջ ընտրության ժամանակ ընկերությունը ոչ միայն ցանկացել է ներդրող ձեռք բերել, այլ նաև հետագա զարգացում ապահովելու ընդունակ բիզնես գործընկեր։ Ընդ որում, ինչպես խոստովանեց Ժելիբտերը, թեկնածուների թիվն այդքան էլ մեծ չէր` տեղի օպերատորներ կամ օպերատորներ Հյուսիսից։ Այդ կապակցությամբ նա խորհուրդ տվեց, որ հետագայում Հայաստանում լինի առաջատար տեղի օպերատոր։

Բացի այդ, ինչպես ասաց Ժելիբտերը, երկու ընկերությունները միմյանց լրացնում են ծառայությունների տեսանկյունից, Ucom–ը մասնագիտանում է ֆիքսված կապի և Ինտերնետի ոլորտում այնպես, ինչպես Orange Արմենիա–ն` բջջային կապի ոլորտում։

Նա հայտնեց, որ գնման մասին առաջարկությունը ստացվել է Ucom–ից, քանի որ այն հետաքրքրված է բջջային կապի շուկայով և փորձառու ընկերության հետ աշխատանքով։ Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս երկու օպերատորների կողմից գնման առաջարկներին, ապա, ինչպես հայտնեց Ժելիբտերը, նա այդպիսի տեղեկություն չունի։

Orange Արմենիայի նոր ներդրումներն անհրաժեշտ են, բայց դժվար թե ծախսը հանող լինեն

«Orange Արմենիա»–ի օպերացիոն շահույթը 2012 թվականի վերջից դրական էր։ Մեկ այլ հարց է, որ նոր ներդրումների ներգրավման դեպքում կբարձրանա դրանց ծախսը հանելու հարցը»,– ասաց Ժելիբտերը։

Աուդիտի հաշվետվության համաձայն, 2014 թվականի ընթացքում ընկերությունը 4 մլրդ դրամի կորուստ է ունեցել 2013 թվականի 3.85 մլրդ դրամի դիմաց։ 2014 թվականի վերջի տվյալներով, Orange Armenia–ի ներդրումը հնգամյա գործունեության ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։

Խնդիրը, Ժելիբտերի խոսքով, այն է, որ Orange Armenia–ի բաժնեմասը Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում բավարար չէ ներդրումներ կատարելու համար այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։ Համեմատության համար, Orange Մոլդովայի շուկայի բաժնեմասը կազմում է բջջային կապի շուկայի 60 տոկոսը, Orange Armenia–ինը` 17-18 տոկոսը։

Գործարքից հետո օպերատորների միջև մրցակցությունն ավելի ագրեսիվ կդառնա

Orange Armenia–ի գլխավոր տնօրենը վստահ է, որ գործարքի ավարտից հետո հայկական շուկայում մրցակցությունն ավելի ագրեսիվ կդառնա։

«Այսօր առավոտյան ես կապվել եմ Beeline–ի և VivaСеll–ի իմ գործընկերների հետ, որ տեղեկացնեմ նրանց իմ բաժնետիրոջ որոշման մասին և հույս հայտնել, որ շուկայի մրցակցությունը կարող է ավելի ագրեսիվ դառնալ բառի լավ իմաստով։ Վաղը նրանք կաշխատեն ավելի հզոր մրցակցի հետ, քան այսօր»,– ասաց Ժելիբտերը։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:44 22.07.2015



 
« May 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video