Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքը Ռուսաստանում ռեկորդ է սահմանել և առաջ անցել iPhone–ից

Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքը Ռուսաստանում ռեկորդ է սահմանել և առաջ անցել iPhone–ից

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքը 2015 թ.–ի առաջին հինգ ամսվա արդյունքում ավելացել է 107 տոկոսով` հասնելով 690 հազար իրացված սարքի։ Microsoft–ի մշակած օպերացիոն համակարգի մասնաբաժինը ռուսական շուկայում ռեկորդային է Ռուսաստանում իրականացված բոլոր վաճառքների արդյունքում։ 2014թ.–ի հունվար–մայիսի համեմատ` ցուցանիշը կրկնապատկվել է` հասնելով 8 տոկոսի, Cnews–ին տեղեկացրել են «Սվյազնոյ» առևտրի ցանցից։  

Շուկայական մասնաբաժնի աճի արդյունքում «Windows Phone–ն առաջին անգամ առաջ է անցել iOS–ից բնական արտահայտմամբ և զբաղեցրել երկրորդ տեղը Ռուսաստանում սմարթֆոնների օպերացիոն համակարգերի տարածվածության տեսակետից», – հայտարարել են «Սվյազնոյի» վերլուծաբանները, սակայն նրանք չեն ներկայացրել iOS–ով աշխատող հեռախոսների վաճառքի մասնաբաժինը։

Դրամական շրջանառությամբ Ռուսաստանում Windows Phone–ի մասնաբաժինը ևս ավելացել է։ Եթե 2014թ.–ի արդյունքում Microsoft–ի մշակած օպերացիոն համակարգով աշխատող սարքերը զբաղեցնում էին սմարթֆոնների շուկայի 4 տոկոսը, ապա 2015թ.–ի առաջին հինգ ամսվա արդյունքում Windows Phone–ի մասնաբաժինը գերազանցել է 6 տոկոսը։ Դրամական արտահայտմամբ iOS–ը պահպանում է երկրորդ տեղը օպերացիոն համակարգերի շրջանում։

Windows Phone–ի տարածվածության աճի արդյունքում Android–ի մասնաբաժինը սմարթֆոնների ռուսական շուկայում առաջին անգամ դադարել է աճել, կարծում են «Սվյազնոյ» ցանցում։ Տարեսկզբից Google–ի մշակած օպերացիոն համակարգի գրանցած առավելագույն ցուցանիշը կազմել է 85 տոկոս։ Դա տեղի է ունեցել 2015 թ.–ի հունվարին։ Հետագայում ցուցանիշը փոքր–ինչ նվազեց կամ պահպանվեց նույն մակարդակում` կախված ամսից։

Ռուսական շուկայում Windows–ի մասնաբաժնի աճի առանցքային պատճառներից մեկն այն է, որ ավելացել են էժան մոդելները։ «Ցածր գնային հատվածներում Windows Phone սմարթֆոնների առկայությունը թույլ տվեց Microsoft–ի մշակած օպերացիոն համակարգով աշխատող սարքերին մրցակցել բյուջետային Android սարքերի հետ։ Արդյունքում` տարվա ընթացքում մինչև 10 հազար ռուբլի արժեցող սմարթֆոնների կատեգորիայում Microsoft–ի մշակած օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինն աճել է` 4 տոկոսից հասնելով 9 տոկոսի», – տեղեկացրել են «Սվյազնոյ» ցանցից։

Ռուս գնորդների շրջանում ամենաճանաչված սմարթֆոններն են Lumia 530, 535 և 630 մոդելները, որոնք աշխատում են երկու SIM քարտով և արժեն համապատասխանաբար 3990, 7990 և 5990 ռուբլի։

Windows–ի մասնաբաժնի աճի վրա ազդել է նաև Microsoft և Nokia ապրանքանիշերի հայտնի լինելը։ Միանգամից երկու ապրանքանիշերի (Microsoft և Nokia) ուժը Windows Phone սմարթֆոնների նկատմամբ գրավեց այն գնորդների ուշադրությունը, որոնք փնտրում են հայտնի արտադրողի համեմատաբար էժան սմարթֆոնները, նշել են «Սվյազնոյ» ցանցից։ Բացի այդ, Nokia ապրանքանիշը կարողացել է պահպանել այն գնորդներին, ովքեր ավելի վաղ ընտրում էին Nokia–ի առաջարկած Asha սարքերը։ Ավելի վաղ Asha ձեռք բերած գնորդները ռուսական շուկայում Asha–ի մատակարարման դադարեցումից հետո ընտրել են Windows Phone սմարթֆոնները։

Ռուսաստանում Windows Phone–ի հանրաճանաչության ավելացման վրա ազդած երրորդ գործոնը Windows Store պաշտոնական խանութում հավելվածների թվի աճն է։ Այսպես, 2014թ.–ի կեսին Windows Phone խանութի հավելվածների թիվը գերազանցել է 250 հազարը, 2015թ.–ի մայիսի վերջին ցուցանիշը կազմել է մոտ 650 հազար։

Ըստ IDC–ի` 2015թ.–ի առաջին եռամսյակում Windows Phone–ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 2,7 տոկոս, Android–ի մասնաբաժինը` 78 տոկոս, iOS–ի մասնաբաժինը` 18,3 տոկոս, իսկ BlackBerry–ի մասնաբաժինը` 0,3 տոկոս։ Մեկ տարի առաջ Windows Phone–ի մասնաբաժինը կազմել է 2,5 տոկոս, Android–ինը` 81,2 տոկոս, iOS–ինը` 15,2 տոկոս, BlackBerry–ինը` 0,5 տոկոս։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:17 25.06.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video