Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը հիմնական ուղղություններով արձանագրել է զգալի աճ, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը

Շարժական կապ 

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5.18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.4%-ով կամ 168.4 մլն դրամով։ Ինչ վերաբերվում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1.6%-ով և կազմել 19.4 մլրդ դրամ։ 

Սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 1.1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19.9%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69.2%։

 

Շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,044,939։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9%-ով կամ 86,646 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 4.2%-ով կամ 42,376 բաժանորդով։ 

Մասնավորապես, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660,731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11.5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5.9%։ 

2023 թ.-ի տվյալների համաձայն ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.6%-ը։ 

Ամրակցված կապ 

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.8 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ․-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5%-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14.62 մլրդ դրամ եկամուտ։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94.8 հազար է, 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։ 

2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.1%-ը, նաև ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված շուկայի եկամուտների 23.1%-ը։ 

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով և մեր ռազմավարական ծրագրերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի ողջ տարածքում բջջային և ֆիքսված ամենաժամանակակից ցանցերի կառուցման վրա, ապահովում են բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։ Սրան զուգահեռ անցյալ տարի ընկերությունը իրականացրեց ևս մեկ հեռանկարային նախագիծ՝ դարձավ բաց բաժնետիրական։ Այժմ ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում և գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Մեր բաժնետերերի, ինչպես նաև բաժանորդների հետ է՛լ ավելի բաց ու հաշվետու աշխատելաոճը մեզ համար առաջնահերթություն է»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։ 

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:53 13.03.2024



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video